Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




<<Բարև Դպրոց 2014>> ծրագիրը՝ երեխաների գրենական պարագաների բաժանումը մեկնարկել է

30.08.2014 | 15:33

ՀՀ Արագածոտնի Նազրվան գյուղի առաջին դասարանցիները <<Բարև Դպրոց 2014>> ծրագրի շրջանակներում այսօր ստացան իրենց գրենական պիտույքները: Հանդիպման ընթացքում երեխաներին ողջունեց <<Բարև Դպրոց 2014>> ծրագրի համակարգող Մամիկոն Խուրշուդյանը՝ նշելով, որ վաղվա նոր կյանք մտնող մանուկները պետք է գերազանց սովորեն, լինեն պիտանի մարդիկ հասարակության համար և իրենց գործողություններով զորացնեն ու շենացնեն Հայրենիքը: 

Ներկաները շնորհակալություն հայտնեցին ցուցաբերած ուշադրության, առօրյա հոգսերը ինչ-որ կերպ թեթևացնելու և գյուղացու կողքին լինելու համար…

Հիշեցնենք, որ արդեն 4-րդ տարին է ինչ aad.am կայքն ու մի խումբ երիտասարդներ կազմակերպում են <<Բարև Դպրոց >> ծրագիրը, որի շրջանակներում բազմաթիվ գյուղերի դպրոցականներ ստացել են գրենական պիտույքներ, գրքեր և ուսումնական գործընթացին առնչվող այլ պարագաներ: 

Առաջիկա շաբաթվա ընթացքում ծրագիրը գրենական պիտույքներ կհանձնի նաև Տավուշի մարզի Բարեկամավան, Կոթի, Այգեպար և Չինարի գյուղերի աշակերտներին:

Նախաձեռնության ընթացքում մեզ միացել են՝

Դերասան Նարբե Պողոսյանը

Երգչուհի Դալիթան

Ռեժիսոր Դավիթ Գևորգյանը

Իրավապաշտպան Նարե Արամյանը

ՀՀ դատական դեպարտամենտի աշխատակից Գրիգոր Ներսիսյանը

Աշոտ Սարգսյանը

Ռաֆիկ և Ժենիկ Պետրոսյանները

Թայիկ Պետրոսյանը

Մոնթե Աբրահմյանը

<<Լիվաման>> իրավաբանական գրասենյակը

<<Start>> հ/կ-ն

 

Լուսանկարիչ՝ Գոռ Իսկանդարյան

Print Friendly
Facebook