Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Շարունակվում է «Բարև Դպրոց 2014» նախագիծը

09.08.2014 | 10:13

bigstock-Welcome-back-to-school-Vector-48181301

Հարգելի ընկերներ,

Արդեն 4-րդ տարին է ինչ aad.am կայքը կազմակերպում է «Բարև Դպրոց»-ը, որի ընթացքում կայքի ընկերներն ու բարեկամները, հասարակական կազմակերպություններն ու ընկերությունները, անհատներն ու օգնության ձեռք մեկնող մեր հայրենակիցները գրենական պիտույքներով ու գրքերով այցելում են Հայաստանի մարզեր` օգնում մարզերի երեխաներին էլ ավելի լավ պայմաններում իրենց ուսումնական գործընթացը կազմակերպելու համար:

Այս տարին ևս բացառություն չէ: Օգոստոսի 30-ին և 31-ին կկայանա գյուղական համայնքների դպրոցականներին գրենական պիտույքների հանձման գործընթացը:

Մեզ են միացել`

Երգչուհի Դալիթան, ամերիկաբնակ ռեժիսոր Դավիթ Գևորգյանը, իրավապաշտպան Նարե Արամյանը, Դիջեյ Էրվին Նավասարդյանը, կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանը:

Ավելի ուշ կներկայացնենք նաև ընկերություններին և կազմակերպություններին, որոնք միացել են այս ազգանվեր գործին, միացե’ք և դո’ւք…

Print Friendly
Facebook