Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




«Իրավունք». «ԱՏՈՒՄ ԵՄ, ԵՐԲ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՉԵՆ ՀԱՍՆՈՒՄ ՈՒ ՍԿՍՈՒՄ ԵՆ ՊԱՏՃԱՌՆԵՐ ՓՆՏՐԵԼ»

01.08.2014 | 06:21

 «Իրավունք» թերթը գրում է.

Արդեն հայտնի է, որ օգոստոսի 16-18-ը մանկական «Նոր ալիք» մրցությում Հայաստանը կներկայացնի 11-ամյա ԴԱՎԻԹ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ: Սակայն հայկական պատվիրակությունը կմեկնի օգոստոսի 5-ին: «Իրավունքի» հետ զրույցում Դավիթի երաժշտական պրոդյուսեր, երգիչ ԳՐԻԳՈՐ ԿՅՈԿՉՅԱՆԸ տեղեկացրեց, որ վաղ մեկնելն ունի իր պատճառները. «Արդեն ընդունված կարգով 10 օր տեղի են ունենում փորձեր, դա միտումնավոր է, որպեսզի մասնակիցները պատրաստվեն մրցույթին»,- ասաց Գ. Կյոկչյանն ու շտապեց նշել, որ արդեն որոշակիորեն ընտրված են, թե ինչ երգերով է մրցույթի բեմում ներկայանալու Դավիթը. «Արդեն ընտրված են երգերը, սակայն բոլորս էլ գիտենք, որ վերջնական ընտրությունը տեղում է լինում: Մինչեւ վերջին պահը վստահ չես, թե որ երգը կարող են ընտրել մրցույթի կազմակերպիչները, նրանք անընդհատ փոփոխում են երգերը` համերգային ծրագիր ստանալու համար: Ընտրել ենք 3 հայկական երգ. մեկը Դավիթի համար գրված հեղինակային երգն է, որով նա անցյալ տարի մասնակցեց «Մանկական Եվրատեսիլի» հայաստանյան նախընտրական փուլին եւ գրավեց երկրորդ տեղը: Հաջորդը` Սոնա Շահգելդյանի «Կորուստ, թե գանձ» երգն է, որով Սոնան հաղթեց «Նոր ալիք» մրցույթում, եւ 3-րդ երգը` Սիրուշոյի «Պռե Գոմեշ» երգն է, որոնք կներկայացվեն որպես հայկական հիթ: Արտասահմանյան երգերից նույն սկզբունքով կրկին ընտրել ենք 3 երգ»:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մանրամասները կարդացե՛ք այսօրվա տպագիր «Իրավունք»-ում:

Print Friendly
Facebook