Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Ո՞ՐՆ Է ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՄԱՐԶԱՁԵՎԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

01.08.2014 | 06:10

 «Իրավունք» թերթը գրում է.

Մի շարք մարզաձեւեր, որոնք ողջ աշխարհում մեծ մասսայականություն ունեն, Հայաստանում զարգացած չեն: Մեծ թենիս, ֆուտբոլ, ատլետիկա ահա այս մարզաձեւերը մեծ գումարների, անունների ու մեծ հնարավորությունների ասպարեզ են աշխարհում, իսկ հայ մարզիկների եւ երկրպագուների համար այս ամենն ուղղակի այլ իրականություն է: Բայց որքան էլ շատ լինեն խնդիրները հայկական սպորտում, միեւնույնն է` կան մարզաձեւեր, որոնցում հայ մարզիկները ուժեղագույնն են: Եթե ֆուտբոլի Եվրոպայի կամ աշխարհի առաջնությունների չեմպիոնությունը մեր ընտրանու համար դեռ անհասանելի երազանք է, ապա, օրինակ, ըմբշամարտի հավաքականի համար ցանկացած խոշոր մրցաշար պարզապես անհնար է պատկերացնել` առանց հայ մարզիկների:

Ըստ այս տարվա գրանցած արդյունքների` Հայաստանում ամենաարդյունավետը հենց դասական ըմբշամարտի հավաքականն է: Մեր ընտրանին հաղթողի հավակնորդ է միշտ: Ազատոճայինների հավաքականի մասին թերեւս նույնն ասել չենք կարող, բայց երկար տարիների դադարից հետո Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականին հաջողվեց չեմպիոն ունենալ, Դավիթ Սաֆարյանը վերջ տվեց անհաջողություններից ձեւավորված վիճակագրությունը:

Թեեւ սամբոյի Հայաստանի հավաքականը ֆինանսական խնդիրների պատճառով մեծ դժվարություններ ունի, լիարժեք հավաքներ չի անցկացնում, բայց դա չի խանգարում մարզիկներին մեդալներով վերադառնալ մրցաշարից: Ինչ վերաբերում է հայ ձյուդոիստներին, նրանք այս տարի սպասվածից ավելի վատ հանդես եկան, թեեւ մարզաձեւն ունի այստեղ հիմք ու համարվում է հենակետային:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մանրամասները կարդացե՛ք այսօրվա տպագիր «Իրավունք»-ում:

Print Friendly
Facebook