Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




«Իրավունք». ԳՅՈՒՂ ՄԹԵՐՔՈՒՄ ԱՌԿԱ ԵՆ ԾԱՆՐ ՄԵՏԱՂՆԵՐ

01.08.2014 | 06:06

«Իրավունք» թերթը գրում է.

Մեկ անգամ չէ, որ սպառողը բողոքում է գյուղմթերքի վատ որակից ու այն պայմաններից, որտեղ վաճառվում է մթերքը: Բոլորն ի վիճակի չեն իրենց գնումները կատարել սուպերմարկետներից եւ նախընտրելով ցածր գինը` միրգ-բանջարեղենը գնում են շուկայից, որտեղ փոշու ու արեւի տակ ոչ այդքան որակյալ ապրանքը դառնում է օգտագործման ոչ պիտանի: Չնայած, ոչ ոք չի երաշխավորում, որ սուպերմարկետներում գեղեցիկ փաթեթավորված մրգերը որակյալ են, մանավանդ որ, սպառողին են հասնում պոլիէթիլենով փաթեթավորված: Այն, որ գյուղմթերքի շուկան ունի բազմաթիվ խնդիրներ` սկսած որակից մինչեւ օրենսդրական բացթողումներ, փաստում է նաեւ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետզոտությունների կենտրոնի տնօրեն ԱՐՄԵՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԸ:

Երկու տարի շարունակ Երեւանի շուկաներից կենտրոնը վերցրել է գյուղմթերքի նմուշներ եւ կատարել լաբորատոր փորձաքննություն, որի արդյունքում պարզվել է, որ մի շարք մթերքներ պարունակում են հսկայական քանակությամբ տարբեր ծանր մետաղներ: Օրինակ` պղպեղի մեջ 30 անգամ բարձր է եղել կադիումի պարունակությունը, կանաչեղենը նույնպես պարունակել է կապար եւ պղինձ: Եվ այսպես շարունակ. գրեթե բոլոր տեսակների մեջ պարբերաբար արձանագրվել են էական շեղումներ: «Շատ բարդ իրավիճակ է հատկապես լեռնահանքային շրջաններում: Ուսումնասիրություններ ենք իրականացրել Ալավերդու, Կապանի եւ Քաջարանի շուկաներում, որտեղ գյուղմթերքում ծանր մետաղների պարունակությունը սովորական չափը տասնյակ անգամ գերազանցել է: Կան մրգեր, որտեղ հայտնաբերել ենք սնդիկի եւ կադիումի բարձր պարունակություն»,- տեղեկացրեց Ա. Սաղաթելյանը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մանրամասները կարդացե՛ք այսօրվա տպագիր «Իրավունք»-ում:

Print Friendly
Facebook