Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




«Իրատես de facto». «Նուբարաշեն» ՔԿՀ-ի խանութում գները գրեթե կրկնակի բարձր են

25.07.2014 | 05:56

«Իրատես de facto» թերթը գրում է. «Ասում են, թե «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գործող խանութում սննդի գները կրկին «թռել» են։ Այս մասին մենք ժամանակին «ասել» էինք, որից հետո իրավիճակն առժամանակ շտկվեց, բայց այսօր կրպակատերերը վերստին անցել են հին մեթոդներին։ Դատապարտյալների դժգոհությունները ոչ մի արդյունք չեն տալիս։ Ըստ նրանց, գները քաղաքի խանութներում գործող գների համեմատ գրեթե կրկնակի բարձր են, սնունդն էլ բավականին հին է ու անորակ։ Ազատազրկվածների հաշվին բիզնես անող սույն խանութի տնօրենը, ասում են, ՔԿՀ-ի ղեկավարության հետ համաձայնեցված է գործում ու շատ հաճախ դրսից բերվող սնունդը չեն վերցնում, որպեսզի բարձր գներով հին ու անորակ սնունդը «սաղացնեն» դատապարտյալների վրա»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 

Print Friendly
Facebook