Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




ՙԻրավունքը՚ .ԿԱՐԵՆ ՕՀԱՆՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՄԱՆԿԱԿԱՆ ՙԵՎՐԱՏԵՍԻԼԻՆ՚

23.07.2014 | 12:36

ՙԻրավունքը՚  գրում է.

Երգիչ ԿԱՐԵՆ ՕՀԱՆՅԱՆԸ երեկ ավարտեց իր երրորդ` ՙShine out՚ երգի հիման վրա տեսահոլովակի նկարահանման աշխատանքները: Այս անգամ Կարենը հանդես է գալիս ոչ թե առաջին երգի տեսահոլովակի նման երգչուհի Ջուսի, այլ իր հասակակից` հաղորդավար Միկայի հետ, որտեղ Միկան ոչ թե երգում, այլ` ռեփ է կարդում:

ՙԻրավունքը՚ ներկա լինելով նկարահանման հրապարակում` փորձել է մանրամասներ պարզել տեսահոլովակից: Նախ պարզել է, որ Կարենն այս երգով պատրաստվում է մասնակցել մանկական ՙԵվրատեսիլի՚ հայաստանյան նախընտրական փուլին: Կարենի բնորոշմամբ երգը. ՙԲարության մասին է, դրական ու բարի երգ է: Տեսահոլովակն էլ երգի նման նույնպես դրական է՚:

Ի դեպ, այս երգի խոսքերի եւ երաժշտության հեղինակը հենց Կարենն է, իսկ գործիքավորումն արել է երգիչ, գործիքավորող Գուժը: ՙԵրգի երաժշտությունն ինքս եմ գրել, այդ հարցում ինձ օգնել է տաղանդավոր կոմպոզիտոր, երգիչ Գուժը, ով էլ հենց գործիքավորել է երգը՚,- ասաց Կարենն ու պատմեց, թե ինչու որոշեց զուգերգը կատարել հենց բոլորիս հայտնի հաղորդավար Միկայի հետ. ՙԱնցյալ տարվա մանկական ՙԵվրատեսիլի՚ երգիս մեջ կա ռեփի հատված, որը ես եմ կարդում, բայց այս անգամ ուզում էի, որ ռեփը ոչ թե ես, այլ` ուրիշ մեկը կարդար: Որոշեցի առաջարկել Միկային, եւ նա սիրով համաձայնեց՚:

ՄԻԿԱՅԻ բնորոշմամբ. ՙԼավ միտք էր, լավ երգ էր, ինչպես կարող էի չհամաձայնել՚:

Ի դեպ, երգն ունի երկու տարբերակ` տեսահոլովակը նկարահանվում է անգլերեն, իսկ ՙԵվրատեսիլի՚ նախընտրական փուլում` անգլերեն կլինի միայն ռեփի հատվածը, երգն ամբողջությամբ կհնչի հայերեն տարբերակով, քանի որ ըստ մրցույթի կանոնների` թույլատրվում է, որ երգը 30 տոկոսով լինի անգլերեն:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մանրամասները՝ ՙԻրավունք՚  թերթում

Print Friendly
Facebook