Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




«Իրավունք». ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՎՈՂՆԵՐԻ ՄԵՋ ԱՆԳԱՄ ՀԱՅԵՐ ԵՆ ԵՂԵԼ

23.07.2014 | 08:31

Ինչպես արդեն անդրադարձել էր «Իրավունքը», հուլիսի 19-ին` Թբիլիսիում, ծայրահեղ ազգայնական տրամադրվածությամբ շուրջ 50 անձանց կողմից ոտնձգություն է կատարվել Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցու նկատմամբ, որի ընթացքում անհարգալից ու հայհոյական արտահայտությունների ուղեկցմամբ ծեծի են ենթարկվել եկեղեցու սպասավոր Տ. Մանուկ քահանա Զեյնալյանը, թեմի պաշտոնյաներ ու այդ պահին եկեղեցում գտնվող հայ հավատացյալներ: Սակայն վրացական իրավասու մարմինները հերքում են, թե միջադեպը տեղի է ունեցել ազգայնական հողի վրա, չնայած նրան, որ այսպիսի աղմկահարույց ընդհարում չի եղել անգամ մոլի ազգայնական, Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի օրոք: Միջադեպի վերաբերյալ «Իրավունքը» զրուցեց այս օրերին Ջավախքում գտնվող ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Վիրահայերի միասնություն» ՀԿ-ի համանախագահ ՏԱՃԱՏ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԻ հետ.

– Տեղի ունեցածին մարդիկ ավելի զգայուն են վերաբերվում, որովհետեւ  եկեղեցու մատույցներում է եղել կոնֆլիկտը: Նշեմ, որ ըստ իմ գործընկեր Ռուսլան Պողոսյանի, հարձակվող խմբում անգամ ազգությամբ հայեր են եղել: Նա ասաց նաեւ, որ եկեղեցու տարածքից դուրս է եղել միջադեպը: Բոլոր դեպքերում, որքան էլ մեղմացուցիչ տարբերակներ փնտրենք, այնուհանդերձ եղածը վատ բան է: Եվ այսօր գործը նախաքննության փուլում է, ու Վրաստանի իշխանությունները լուրջ անելիքներ ունեն, որպեսզի այլեւս նման միջադեպ չկրկնվի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Print Friendly
Facebook