Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




«Իրավունք». ՍԻՄ-Ը ԿՄՈԲԻԼԻԶԱՑՆԻ ՈՒԺԵՐԸ` ՀԱԿԱԶԳԱՅԻՆ ՈՒԺԵՐԻՆ ՀԱԿԱՀԱՐՎԱԾ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ

22.07.2014 | 07:21

«Իրավունք» թերթը գրում է.

Ս.թ. հուլիսի 19-ին ՍԻՄ կուսակցությունը Հանքավանում անցկացրեց մի շարք միջոցառումներ: Նախ տեղի ունեցավ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանի հանդիպումը կուսակցության երիտասարդական թեւի նախագահության եւ «Իրավունք» թերթի լրագրողների հետ: Այնուհետեւ կայացավ ՍԻՄ-ի ներկայացուցիչների խորհրդի արտագնա նիստ: ՍԻՄ նախագահը անդրադարձավ արտաքին քաղաքական եւ ներքին խնդիրներին: Նշենք, որ ակնհայտորեն ակտիվանում են երկրում գոյություն ունեցող 5-րդ շարասյուները, ինչպես նաեւ իշխանության տարբեր օղակներում թաքնված հակազգային, կոռումպացված կամ այլ երկրների ազդեցության գործակալ հանդիսացող անձինք: Հայկ Բաբուխանյանը կարեւորեց ազգային գաղափարախոսության տարածումը, իսկ արտաքին քաղաքականության ասպարեզում Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունը: Նա նաեւ պատասխանեց բազմաթիվ հարցերի: Ներկայացուցիչների խորհուրդը որոշեց մոբիլիզացնել կուսակցության ներուժը` հակազդելու հակազգային ուժերի հարձակմանը «Իրավունք» թերթի դեմ: Նախանշվեցին մի շարք հրապարակային միջոցառումներ, որոնք կառաջարկվեն դաշնակից կուսակցություններին եւ կազմակերպություններին` համատեղ իրականացման նպատակով:

ՍԻՄ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Մանրամասները կարդացե՛ք «Իրավունք» թերթում

Print Friendly
Facebook