Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




«Իրավունք». «ԳՆԱ ԴԱՏԱՎՈՐԻ ՈՏՔԵՐԸ ԼՎԱ ՈՒ ՋՈՒՐԸ ԽՄԻ»

22.07.2014 | 07:08

«Իրավունք» թերթը գրում է.

Ս.թ. մայիսի 23-ին առաջին ատյանի դատարանը վճիռ կայացրեց «Շանթ» հեռուստաընկերության հայցով: Վերջինս «Իրավունքին» մեղադրում էր զրպարտության մեջ: Ըստ էության, դատարանը մերժեց «Շանթի» հայցը, եւ «Իրավունքը» ապացուցեց, որ ճիշտ է, սակայն ձեռնպահ մնաց իր հաղթանակը թմբկահարելուց: Բայց ինչու չդիմացան «Շանթի» նյարդերը… Մենք զրուցեցինք «Իրավունքի» ներկայացուցիչ, «Լեւ գրուպ» իրավաբանական գրասենյակի ղեկավար Լեւոն Բաղդասարյանի հետ:

Պարոն Բաղդասարյան, վճռից անցել է շուրջ երկու ամիս, եւ «Իրավունքը» հետեւել է դատավորների այն կոչին (որը Դուք եւս դատավարությունների ընթացքում չեք մերժել), որ ճիշտ կլինի կնքել հաշտություն, որ պետք չէր ներկայացնել «Իրավունքի» հաղթանակը մամուլով, այնինչ «Շանթի» կիրակնօրյա «Հորիզոն» լրատվականով, 50 րոպե շարունակ ներկայացվեց, որ «Իրավունքը» շատ վատ թերթ է, իսկ դատարանի նման որոշումն ընդունվել է Հայկ Բաբուխանյանի հեղինակավոր խոսքի ճնշման ներքո, որով ոտնահարվել են «Շանթի» իրավունքները: Ի՞նչկասեք:

– Ինձ համար եւս տարօրինակ էր նմանօրինակ հեռուստահաղորդումը: Նախ այն դատական գործընթացներում, որոնք կապված են «Շանթի» հետ, դատարանն օրենքով սահմանված կարգով առաջարկել է, որպեսզի գնան հաշտության: Իսկ ես` որպես «Իրավունք» թերթի ներկայացուցիչ, ոչ միայն դեմ չեմ եղել, այլեւ կողմ եմ եղել, որպեսզի այն որպես տարբերակ դնենք քննարկման: Ես անգամ հորդորել եմ իմ վստահորդներին, որպեսզի դատական գործընթացի ժամանակ զերծ մնան «Շանթի» հետ կապված քննադատական բնույթի հոդվածներ տպագրելուց: Մյուս տարօրինակ հանգամանքն այն էր, որ նման ձեւով այդ ամենը ներկայացնում էր «Շանթի» փաստաբանը, ում հետ եղել է նախնական պայմանավորվածություն` վերը նշվածի մասին, ինչը սակայն, ինչպես տեսանք, նա խախտեց:

Այսինքն` Դուք մեզ հորդորում էիք չներկայացնել առաջին ատյանի վճիռը, որտեղ հանգամանալից ներկայացվել է, որ այն, ինչ տպագրվել է «Իրավունք» թերթում` «Շանթի» հետ կապված, համապատասխանում է իրականությանը, բայց, ըստ էության, նույն «Շանթը» երկու ամիս լռեց եւ միանգամից հուզախառնվեց: Ինչո՞վ էր դա պայմանավորված:

– Կդժվարանամ միանշանակ պատասխանել, այդ հարցը լավ կլինի իրենց էլ տաք: Բայց եթե փորձեմ ներկայացնել այդ հաղորդման իրավական վերլուծությունը, ապա կասեմ, որ, ըստ էության, դատարանը ապացուցված համարեց այն հանգամանքը, որ «Իրավունք» թերթի կողմից տպագրված այն հոդվածը, որ ««Շանթը» աշխատացնում է եւ քցում է» ապացուցված համարվեց ոչ միայն թերթի կողմից ներկայացրած փաստերով, այլեւ «Շանթի» կողմից ներկայացրած ապացույցներով եւ ինչու չէ իրենց վկայի կողմից տված բացատրությունով: Դատական քննության ընթացքում նաեւ ապացուցվեց, որ ճշմարտություն է «Իրավունք» թերթում տեղ գտած այն արտահայտությունը, որ «սերիալներում դերասանների անժամանակ մահերը, բոլորովին էլ սցենարիստների վառ երեւակայության արդյունքը չէ, այլ հեռուստաընկերությունը այդպես է հաշվեհարդար տեսնում իրենց իրավունքներն ու գումարները պահանջող դերասաններից»: Նաեւ այն, որ հեռուստաընկերությունը սիրում է աշխատեցնել սերիալներում նկարահանվող դերասանների, որոնց անվարձահատույց է թողել, եւ բանը հասել է դիվանբաշուն: Իսկ ինչո՞ւ ծնվեց այդ հոդվածը, քանի որ եղել են բողոքներ, տվյալ հեռուստաընկերությունից, որոնք պնդում էին, որ իրենց աշխատեցնում եւ փողերը չեն տալիս: Այս պարագայում «Իրավունքը» բառացիորեն նշել էր դա: Այսինքն` թերթը բարձրաձայնում է մի երեւույթի մասին, որը բացասական է:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները կարդացե՛ք «Իրավունք» թերթում

Print Friendly
Facebook