Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




«Ժողովուրդ». Իշխանությունները պատրաստվում են թեժ աշնան

18.07.2014 | 05:53

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանությունները մտադիր են աշնանը փոփոխություններ կատարել ԱԺ կանոնակարգ օրենքում։ «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների պնդմամբ՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում է պատրաստվում օրինագծերի փաթեթը, որով փորձում են վերացնել այն լուսանցքները, որոնցից սովորաբար օգտվում է ընդդիմությունը։ Մյուս կողմից, ըստ մեր աղբյուրների, կանոնակարգում մնալու են ընդդիմադիր խմբակցությունների համար սահմանված արտոնությունները, երբ հայտարարությունների ժամին եւ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ  ընդդիմադիր խմբակցություններից երեքական հոգու ելույթի հնարավորություն է տրվում։ Դա էլ նրա համար, որ տպավորություն չստեղծվի, թե իրենք ընդդիմության դեմ են պայքարում»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Print Friendly
Facebook