Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




«Հրապարակ». Նոր Նորքում ծեծելով սպանել են ազատամարտիկին

18.07.2014 | 05:47

«Հրապարակը» գրում է. ««Հարսնաքարի» ֆենոմենը, հավանաբար, ոմանց հանգիստ չի տալիս. Երեւանում օրեր առաջ կատարված ոճիրը Վահե Ավետյանի սպանությունն է հիշեցնում: Այս անգամ մասիվցի մուսկուլավորները դաժան ծեծով սպանել են ազատամարտիկ, 55-ամյա Վարդան Թումանյանին, ով մարտական ընկերների շրջանում հայտնի է իբրեւ «Ձի Վարդան»։

Այսօր տեղի կունենա նրա հուղարկավորությունը, բայց կատարվածը կոծկելու հակառակ կողմի շահագրգռվածությունն ու «վերեւների» ջանքերը հանգուցյալի մտերիմներին ու հարազատներին այնքան են վրդովվեցրել, որ նրանք իրենց զայրույթը թաքցնել չէին կարողանում:

Երեկ խմբագրություն այցելած սեւազգեստ կանայք լացը կոկորդում պատմում էին, որ Վարդանին սպանել են մի քանի հոգի, ովքեր կարատեի եւ այլ մարտարվեստների չեմպիոններ են եւ այժմ Նոր Նորքի «ԷԼԼԱ» գիշերային ակումբում «ախրանիկ» են աշխատում: Նրանց «կռիշան» դատախազներ են։ Գլխավոր «հերոսը» Գեւորգ Սարգսյանն է, մականունը՝ Ջունգլ, որի հոր հետ հանգուցյալը վեճի է բռնվել, ու տղան էլ կանգնել է հոր թասիբին, իսկ նրան օգնել են բարեկամներ Սարգիսն ու Վիկտորը եւ հայրը՝ Բաբկենը։ Ջունգլը հեռուստաեթերի «աստղ», գուշակ Անահիտի որդին է։

Ողբերգությամբ ավարտված դեպքը տեղի է ունեցել հուլիսի 13-ին, Նոր Նորքի թիվ 114 մանկապարտեզի բակում…»։

Շարունակությունը թերթի այսօրվա համարում

Print Friendly
Facebook