Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Հանդիպում ԱՀՀ ամառային ուսանողական ծրագրի մի խումբ մասնակիցների հետ

16.07.2014 | 11:43

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 16-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) կողմից կազմակերպված ամառային ուսանողական ծրագրի շրջանակներում Արցախ ժամանած մի խումբ երիտասարդների:

Հանդիպման ընթացքում Նախագահ Սահակյանն ուսանողներին է ներկայացրել Արցախում պետականաշինության գործընթացը, հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական ցուցանիշները, անդրադարձել երկրի արտաքին քաղաքականությանը եւ տարածաշրջանային գործընթացներին:
Նախագահը կարեւորել է Սփյուռքի հետ կապերի շարունակական ամրապնդումը՝ այս համատեքստում հատուկ նշանակություն տալով սփյուռքահայ երիտասարդների այցելություններին Հայաստան եւ Արցախ, պատմական Հայրենիքում ապրելուն ու աշխատելուն:
Երկրի ղեկավարը բարձր է գնահատել Ամերիկայի հայկական համագումարի գործունեությունն այս ուղղությամբ՝ այն համարելով պահանջված եւ կարեւոր:
Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում ԱՀՀ տարածաշրջանային տնօրեն Արմինա Դարբինյանը, պաշտոնատար այլ անձինք:

Print Friendly
Facebook