Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




«Չորրորդ իշխանություն». Ռեստորաններում սկսել են «նիսիայով» հարսանիքներ անել

16.07.2014 | 07:03

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Վերջին շրջանում, հատկապես թանկացումների համատեքստում, օրեցօր աղետալի է դառնում ՀՀ քաղաքացիների վիճակը։ Աղքատ կամ ծայրահեղ աղքատ է յուրաքանչյուր երրորդ բնակիչը, գործազուրկ է յուրաքանչյուր երկրորդը։ Աշխատողների գերակշիռ մասի աշխատավարձն էլ չի գերազանում նվազագույն աշխատավարձը։ Բնակչության մեծ մասն էլ գոյատեւում է դրսից ստացված գումարներով։ Չգիտես արտագաղթով, թե սոցիալական վիճակով պայմանավորված, նվազել են նաեւ հարսանյաց ճոխ հանդիսությունները։

««ՉԻ» տեղեկություններով ռեստորաններում սկսել են «նիսիայով» հարսանիքներ անել: Ծանր վիճակում են հայտնվել հատկապես մարզերում ու շրջաններում զտնվող ռեստորանները: Այստեղ սեփականատերերի ձեռքի տակ հարսանիք կատարած մարդկանց զգալի մեծ պարտքացուցակներ են, ինչը նախկինում չի եղել: Ինչքան էլ անցանկալի է ապառիկով խնջույք կազմակերպելը, ռեստորանների տերերը գնում են այդ քայլին, հակառակ պարագայում անգործության կմատնվեն: Ավելին, նրանք բացի ապառիկի պայմանից, համաձայնվում են նաև, որպեսզի հարսանքատերը դրսից բերի միսը և խմիչքը:

Իրականում, եթե մի երկու տարի առաջ երգիչներ Թաթան եւ Արման Հովհաննիսյանը մեծ պահանջարկ էին վայելում նաեւ սովորական հարսանիքների ժամանակ, ապա հիմա նրանք հրավիրվում են միայն խիստ էլիտար հարսանիքների»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 

Print Friendly
Facebook