Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Նախարար Գ.Ղազարյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին

09.07.2014 | 10:26

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին:

Նախարարը ողջունելով դեսպանին նշել է, որ բարձր է գնահատում 2 երկրների միջև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման ոլորտում համագործակցությունը, համատեղ ուսումնամարզական հավաքների կազմակերպումը և անցկացումը:

Դեսպանը շնորհավորելով Գաբրիել Ղազարյանին՝ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, նրան է փոխանցել ԻԻՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի ջերմ ողջույններն ու հույս հայտնել, որ ապագայում 2 երկրների սպորտի պատասխանատուների փոխադարձ այցելությունների կազմակերպումն առավել կսերտացնեն համագործակցությունը նշված ոլորտներում:

Հանդիպման ընթացքում նախարարն ու դեսպանը քննարկել են նաև սպորտի բնագավառում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի անհրաժեշտությունը, որն իր հերթին էլ ավելի կնպաստի Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև համագործակցության խորացմանը:

Նշենք, որ հանդիպմանը ներկա էին նաև նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Անանյանը և նախարարի խորհրդականներ Տիգրան Միքայելյանն ու Հայկ Ղուկասյանը:

Print Friendly
Facebook