Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Ճարտարապետական բաց մրցույթ` «ՀԱՅԿԱԿԱՆ ՏՈւՆ»

02.07.2014 | 11:14

«ՀՀ քաղաքաշինության նախարարությունն առաջիկայում կհայտարարի ճարտարապետական բաց մրցույթ՝  «Հայկական տուն» թեմայով, ակնկալելով, որ մրցույթի շրջանակում հայկական տարբեր բնակավայրերի ավանդույթներին և տեղանքին բնորոշ՝ տեղական շինարարական նյութերի օգտագործմամբ տների  բազմաթիվ հետաքրքիր նախագծեր կներկայացվեն»,- աշխատանքային խորհրդակցության ընթացքում հայտարարել է ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:  
Այս կերպ քաղաքաշինության նախարարությունը նախագծերի տասնյակ տարբերակներ կունենա, այդ թվում նաև՝ աշխատանքային ամբողջական նախագծեր, որոնք անվճար հիմունքներով կտրամադրվեն ՀՀ քաղաքացիներին:
 «Հայկական տուն» ծրագրի մրցանակային ֆոնդի և աշխատանքային նախագծերի մշակման համար անհրաժեշտ ֆինանսավորումը կիրականացվի  «Մոնարխ» ընկերության հետ համատեղ: Հիշեցնենք, որ այս ընկերության հովանավորությամբ է կյանքի կոչվել Մատենադարանի նոր մասնաշենքը, այսօր իրականացման փուլում է Երևանի գեղասահքի դպրոցը:
 «Հայկական տուն» ճարտարապետական բաց մրցույթին ներկայացվող նախագծերը պետք է համապատասխանեն և´ գյուղական, և´ քաղաքային բնակչության լայն խավերի պահանջներին: Մրցույթի գլխավոր նպատակը ՀՀ քաղաքային և գյուղական բնակավայրերի ճարտարապետական դիմագծի բարելավումն է:  
Միևնույն ժամանակ, ծրագրի իրականացումը հնարավորություն կընձեռնի ՀՀ բազմաթիվ քաղաքացիների` իրենց կարիքների համար լայն ընտրության հնարավորություն ունենալ և տնտեսել զգալի ֆինանսական միջոցներ:

Facebook