Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Օրինազանց վարորդները հայտնաբերվում և պատժվում են

02.07.2014 | 11:06

Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է…

Ճանապարհային ոստիկանությունը մշտապես հայտարարել է, որ արտոնյալ վարորդներ չկան և երթևեկության կանոնների խախտում կատարած ցանկացած անձ պատասխանատվության կենթարկվի: ՃՈ-ն բազմիցս ապացուցել է, որ սա զուտ կարգախոս չէ և համակարգում հետամուտ են բոլոր խախտումների վերաբերյալ օրենքով սահմանված կարգով միջոցներ կիրառելուն: Սոցիալական ցանցերից մեկում այսօր հայտնվել էր լուսանկար, որում “Պրադո” մակնիշի 18 PP 888 ավտոմեքենայի վարորդը Աբովյան փողոցով /միակողմանի/ երթևեկել էր հակառակ ուղղությամբ:
Լուսանկարը ահազանգ էր Ճանապարհային ոստիկանության համար և 1-ին սպայական գումարտակի աշխատակիցներն անմիջապես ձեռնարկեցին անհրաժեշտ բոլոր միջոցառումները ավտոմեքենան ու վարորդին հայտնաբերելու ուղղությամբ: Արդյունքը շատ չուշացավ: Լուսանկարում պատկերված “Պրադո” մակնիշի 18 PP 888 ավտոմեքենան հայտնաբերվել ու տեղափոխվել է ՃՈ հատուկ պահպանվող տարածք, վարորդն էլ` ենթարկվել է վարչական պատասխանատվության:
Եւս մեկ անգամ կոչ ենք անում պահպանել երթևեկության կանոնները, հակառակ դեպքում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ արձագանքը շատ չի ուշանա:

Facebook