Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




ԱՐՑԱԽՅԱՆ ԱՄԻՍ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ

27.06.2014 | 05:43

ՀՅԴ տեղակատվական գրասենյակից տեղեկացնում են, որ Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը 2014 թվականի հոկտեմբերը հայտարարել է «Արցախի ամիս»: Նշենք, որ այս որոշումը կայացվել է եվրոպահայերի երրորդ համագումարում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ելույթի ժամանակ: Հայ դատի՝ Բելգիայի, Հոլանդիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի հանձնախմբերի, ինչպես նաեւ Արցախի ներկայացուցչության հետ համագործակցությամբ կազմակերպվելու են ցուցահանդեսներ, գրքի շնորհանդեսներ, ֆիլմերի ցուցադրություն եւ այլն: Իսկ նպատակը հետեւյալն է. «Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը ցանկանում է Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման 20-ամյակի առիթով միջազգային հանրության եւ քաղաքական շրջանակների ուշադրությունը սեւեռել այն հանգամանքի վրա, որ Արցախի Հանրապետությունը կայացած ու ստեղծագործող պետություն է, որի հետ պարտավոր են հաշվի նստել ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդները»:

Նյութը` AAD.AM-ի

Print Friendly
Facebook