Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Ըստ ՄԻՊ-ի, պետական պաշտոնյաները մարդ չե՞ն

27.06.2014 | 05:35

Երեկ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում իր մտքի «գոհարներով» կիսվեց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Անդրադառնալով օրերս Ազգային ժողովի առջեւ պաշտոնյաների վրա ակտիվիստների կողմից մանրադրամներ նետելուն` Կ. Անդրեասյանը նշեց. «Տվյալ դեպքում մանրադրամի նետումը, եթե համարվում է արժանապատվության ոտնահարում, ապա դրա համար կա դատարան եւ առանձին քաղաքացին կարող է դիմել դատարան իր իրավունքները պաշտպանության համար: Երեւի գիտեք, հաճախ եմ ասել, որ ես հետեւում եմ, որ պետական մարմինները չխախտեն մարդու իրավունքները եւ տվյալ դեպքում մանրադրամի նետումը իմ լիազորություններից դուրս է, իսկ թե որքանով է խախտվել մարդու իրավունքը կարող եք ճշտել դատարանում»:

Փաստորեն, ստացվում է, որ պետական պաշտոնյան, ըստ ՄԻՊ-ի մարդ չէ՞ ու «ջանդամ» թե իր իրավունքները ինչպե՞ս կոտնահարվի:

Նյութը` AAD.AM-ի

Facebook