Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Հրայր Թովմասյանի «Երեսը չի բռնում» լրագրողների աչքերի մեջ նայել

26.06.2014 | 21:54

Երեկ կառավարության նիստից հետո ԱԺ աշխատակազմի ղեկավար, ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը հնարավորինս աննկատ ու շտապ փորձում էր հեռանալ կառավարության շենքից: Խնդիրն այն է, որ պարոն Թովմասյանի «երեսը չի բռնում» նայել լրագրողների աչքերի մեջ, որովհետեւ վերջինիս խելքին փչել է Ազգային ժողովում լրագրողների համար «dress code» մտցնել: Ավելին, ամենայն հավանականությամբ, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի խորհրդով, պարզվում է, որ ցանկանում են բարդացնել ԱԺ աշնանային նստաշրջանում լրագրողների հավատարմագրման կարգը` լրջագույնս ուշադրություն դարձնելով լրագրողների աշխատանքային փորձի վրա: Այնուամենայնիվ, վերջինիցս փորձեցինք պարզել, թե ո՞րն է այս ամենի նպատակը, սակայն` Հ. Թովմասյանը լուրջ կարեւորություն տալով իր նոր պաշտոնին, ասաց, որ շտապում է ու հեռացավ: Ինչեւէ, ստացվում է, որ Հ. Թովմասյանի սիրտը շրջազգեստով լրագրողներ է ուզում, իսկ Գ. Սահակյանը` իրեն տարեկից լրագրող տատիկներ:

Facebook