Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Լեդի ջազն է Երևանում

26.06.2014 | 21:23

Տաթևիկ Հովհաննիսյանը Հայաստանում է: Հայտնի ջազ երգչուհու համերգային ծրագիրն իրականացել է ՀՀ մշակույթի նախարարության, Արցախի մշակույթի նախարարության և Ազդ փրոդաքշնի ջանքերով: Գյումրի, Երևան, Արցախ. այսպիսին է երգչուհու համերգային ծրագրի աշխարհագրությունը:

Հայաստանից գնալուց հետո է միայն նրա մոտ ցանկություն և հետաքրքրություն առաջացել ջազային մշակման ենթարկել հայկականն ու արտասահմանյանը, որովհետև, ինչպես ասում են, երբ հեռանում ես հայրենիքից ամեն ինչին սկսում ես կարոտել, ամեն ինչ սկսում է քաղցրանալ: Առանց ավելորդ համեստության երգչուհին ասաց, որ ինքն արդեն շատ լեգենդար էր, երբ հեռացավ Հայաստանից` Սովետական Միության առաջին ջազ լեդի, այսպես էին կոչում նրան: Սակայն այդ կոչումները չէ որ օգնեցին նրան կայանալու ԱՄՆ-ում, այլ աշխատասիրությունը, որը, ինչպես նշեց երգչուհին պակասում է Հայաստանում: Ոչ թե աստղ դառնալ, այլ սովորել, սա է եղել միակ նպատակը Հայաստանը թողնելու հարցում:

Քանի որ Արցախում երգչուհին առաջին անգամ է ելույթ ունենալու, ապա հուզմունք ու ոգևորություն շատ է ապրում, բայց համոզված է, որ Արցախում ինչպես և Երևանում ջազ սիրողները շատ են:

Պարզվում է երաժշտության բնագավառում Տաթևիկի համար չկան ազգային սահմանափակումներ, չկա իմն ու քոնը ասվածը. գուցե հենց դա է պատճառը, որ նրա մատուցած երաժշտությունը միշտ էլ տեղ է հասնում: Նույն ոգևորությամբ նա կարող է լսել պարսկական, թուրքական, ճապոնական ու հայկական երաժշտություն, եթե դրանք զտարյուն ու անարատ կատարումներ են: Սահմանները փակում են Ճանապարհները, իսկ դա աններելի է արվեստի աշխարհում,- համոզված է երգչուհին:

Facebook