Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




ԼԱԼԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ. «ԻՄ ԼՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԻ ՎԱՏ Է, ՔԱՆ ԽՈՍԵԼԸ»

13.12.2013 | 12:03

ՀՀ վաստակավոր արտիստուհի Լալա Մնացականյանը, որքան անկեղծ ու շիտակ է իր կերտած կերպարներում, նույնքան էլ երբևէ չի դադարել պարզ ու արդար լինել կյանքում` երբեմն կատակելով, երբեմն հուզելով, բայց մշտապես հավատարիմ իր սկզբունքներին ասելով ճշմարտությունը: Հերթական անկեղծ մտորումներով մեզ հետ կիսվեց սիրված դերասանուհին:

Այստարինմեծէրկորուստներով: ՀեռացանմեծդերասաններՍոսՍարգսյանը, ԱզատԳասպարյանըԱրդյո՞քգալիսէմիայնպիսիսերունդ, որընրանցսկսածգործիփոխարինողըկլինի:

Միշտ այդ «փոխարինող» բառից վատ եմ զգացել, որովհետև կյանքում ո՛չ մի տեղ, ո՛չ մեկը, ո՛չ մեկին չի փոխարինում: Ամեն մարդ գալիս է իր տեղի վրա: Պարզապես, այստեղ մի կարևոր հարց է, թե այդպիսի մեծ, հզոր էներգետիկայով դերասան, ինչպիսին Սոս Սարգսյանն էր, կգա՞: Ոսկյա ժամանակաշրջան էր 60-80-ական թվականները… Հիմա կարող ենք նույնն էլ ասել Ռուսաստանի համար` հզոր դեմքերին` Եվգենի Ուրբանսկուն, Իննոկենտի Սմակտունովսկուն, Նոնա Մարդյուկովային, ովքե՞ր են գալիս փոխարինելու: Երևի ամեն ժամանակաշրջան պահանջում է նաև իր արվեստագետին: Հիմա էլ կան լավ դերասաններ, բայց այն հզորությունը, այն մեծ ներուժը, որ եղել է, իհարկե, հիմա բավական քչացել է: Եվ այսօր պահանջարկն էլ չկա, չէ՞ որ հիմա ամեն ինչ արագության մեջ է կատարվում` տեղեկատվությունը շատ արագ է գնում, ամեն ինչ այնքան արագ է, որ նույնիսկ մի բանը չմարսած, մյուսն է փոխվում: Երևի սա է պատճառը, որ մնայուն արժեքների համար տեղ չի մնում:

Գուցեմիկողմիցէլսերիալնե՞րնենպատճառդառնում, որդերասաննարժեզրկվումէ:

Դերասանը պետք է կրթվի լավ, դասական գործերի վրա: Հետաքրքիր, ասելիք ունեցող կերպարներ պետք է կերտի: Իսկ սերիալները դա տալ չեն կարող: Ու ստացվում է, որ դերասանը տարիներ շարունակ ասում է անիմաստ, դատարկ տեքստեր, կերտում է կենցաղային, պարզունակ, ոչինչ չասող կերպարներ: Եվ դերից դեր աճելու փոխարեն կրկնվում է, դառնում անհետաքրքիր, անգույն, և, ի վերջո, լրիվ սպառվում է: Իրեն մնում է միայն իր անցողիկ սերիալային փառքը, որը միանգամից մարում է հենց ավարտվում է հերթական սերիալը:

Քանիորդասավանդումեքթատրոնիևկինոյիպետականինստիտուտում, ըստՁեզ, վաղվահանդիսատեսըկունենա՞լավագույնդերասանականխաղտեսնելուհնարավորություն:

Ամեն դեպքում, գիտեմ մի բան, որ կսովորեցնեմ ու կլինեն ուսանողներ, որոնցից լավ դերասաններ կպատրաստեմ: Ես դա կարող եմ ու անում եմ:

Այսօրվերհիշելովդերասանականգործունեությանավելիքան 30 տարիները` ինչորբանիհամարզղջո՞ւմեք:

Շատ բանի համար եմ զղջում: Զղջացել եմ, որովհետեւ չեմ հասկացել, որ սա հնարավորություն է, որ ընձեռվել է ինձ: Զղջացել եմ, որ այդ հնարավորություններին ընդդեմ գլուխ են բարձրացրել իմ սկզբունքները, ինչի պատճառով զրկվել եմ այդ շանսերից: Ի վերջո, բոլորիս խանգարում են մեր սկզբունքները, բնավորությունը…: Լավ բան է սկզբունքը, երբ այն ի նպաստ է քո աշխատանքին: Բայց շատ հարցերում իմ մարդկային բնավորության մեջ անզիջում եմ եղել` համարելով, որ դա պետք է շտկվի, դա անարդար է, մինչդեռ, ի վերջո, դա իմ որոշելիքը չէր: Շատ դեպքերում ավելի շիտակ եմ եղել, քան պետք էր: Տեղ կա, որ պետք է լռես, իսկ ես չեմ լռում: Միշտ ասում եմ այն, ինչ մտածում եմ: Հիմա էլ չեմ խոսում ու տեղ-տեղ լռում եմ, բայց ավելի լավ է խոսեմ, որովհետև մարդիկ ասում են, որ իմ լռությունն ավելի վատ է, քան խոսելը: Ամեն դեպքում, գտնում եմ, որ իմ դերասանական կարիերան նաև շատ տուժել է իմ մի փոքր ավելի ճակատային բնավարություն ունենալու պատճառով:

Երկուտաղանդաշատարվեստագետապրումենմիհարկիտակ` ԴուքևՁերամուսինը, շա՞տդժվարէ:

Դժվար չէ, որովհետև երկուսս էլ ընդունում ենք դիմացինի ազատությունը: Մենք այդպիսին ենք ու ընտրել ենք իրար, քանի որ ինքն էլ չի սիրում, երբ իր սահմաններն անցնում են, ես էլ չեմ սիրում: Հիշում եմ մի դեպք, որ արտասահմանում կանգնեցի փաստի առաջ ու համարյա մնում էի առանց տեղ ու առանց գումար, բայց նահանջել չէի պատրաստվում: Ամուսինս ասաց. «Դուք հաստատ Լալայի ազատության վրա ոտնձգություն եք արել: Լալան միայն մի դեպքում չի ների, եթե դուք որոշեք անցնել այն ազատության սահմանը, որն ինքն է գծել»: Մենք երկուսս էլ ազատ ենք ու բավական իրար ազատ ենք թողնում: Հետաքրքիր է, որ մենք հասկացել ենք մի բան. մի ներքին զգացողությամբ զգում ենք, թե երբ պետք է խառնվել ինչ-որ հարցի: Չեմ կարող ասել, թե ինչպես է ստացվում, բայց միշտ ճիշտ ժամանակին գալիս ենք իրար օգնության:

Իսկընտանեկանվեճերծագե՞լեներբևէ  ևտուժե՞լէդրանից Ձեր  դուստրը:

Վեճեր ընտանիքում պետք է լինեն, քանի որ մեր ազգը այդ աստիճան «քաղաքակիրթ» չէ, ու բավական էմոցիանոլ է:Մենք վիճել ենք, բայց մենք չենք կռվել: Կռվում են հակառակորդները, իսկ վիճում են մարդիկ, ովքեր ուզում են ընդհանուր հայտարարի գալ: Չեմ կարծում, որ այդ կարգի վեճերից աղջիկս տուժեր, երևի նա ավելի կոփվել է: Հիմա, որ նայում եմ նրա կատարած ընտրությանն ու նրա պահվածքին, դա է փաստում: Մի անգամ աղջկաս ասացի` դե, եկեք մեր տանը ճաշեք, շատ եք աշխատում, հոգնում եք, չեք հասցնում կարգին սնվել… պատախանեց. «Մամա, մի՛ թուլացրու մեր ընտանիքը, այսինքն` մի՛ վերցրու մի բեռ քեզ վրա, որը մերն է»: Ուրեմն` մենք ճիշտ երեխա ենք դաստիարակել: Եվ հիմա նա կոփվել է, թե տուժել, այդ հարցին դուք պատասխանեք:

Հարցազրույցը` AAD.AM-ի

Facebook