Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. «ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ԻՄ ԳՈՐԾԻ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆԸ»

27.10.2013 | 17:50

AAD.AM-ի զրուցակիցն է Միացյալ Ազատական Ազգային կուսակցության խորհրդի և քարտուղարության անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը: Մի իսկական հայուհի, ով իր բավական ակտիվ և լուրջ քաղաքական գործունեության հետ մեկտեղ բարություն, ժպիտներ ու դրական էներգիա է սփռում, ևս մեկ անգամ ապացուցելով, որ «գեղեցիկը կփրկի աշխարհը»:

Բավականերիտասարդտարիքումզգալիհաջողություններիեքհասել, նաևլավկրթությունստացել, ինչիմասինշատերըկերազեին, ո՞րնէՁերհաջողությանբաղադրատոմսը:

-Շնորհակալ եմ նման բարձր գնահատականի համար: Ցանկացած ոլորտում, առավել ևս աշխատանքային, հաջողության հասնելու բաղադրատոմսն, իմ կարծիքով, հետևյալն է` հավատ, վճռականություն, աշխատասիրություն, կամք և կարևորը երկրորդականից տարանջատելու հմտություն: Եվ այս ամենն անհրաժեշտ է համեմել սիրով:

Ի՞նչփոխվեցՆաիրաԿարապետյանիկյանքում, երբդարձաքպատգամավոր:

-Ավելացավ պատասխանատվությունը, նվազեց ազատ ժամանակը:

Ձերտարիքումշատկանանցևաղջիկներիսիրվածթեմանբրենդայինխանութներնեն, նորաձևություննուխոհանոցը, մինչդեռՁերաշխատանքայինծանրաբեռնվածությունըայլհետաքրքրություններիշրջանակէպարտադրում, կարոտո՞ւմեքայդամենին:

-Զարմանալի մի իրողություն կա` ինչքան շատ ես ծանրաբեռնված լինում, այդքան շատ բան ես հասցնում անել: Հնարավորինս փորձում եմ շատ ժամանակ տրամադրել խոհանոցին` պատրաստելիս միշտ մտածելու ժամանակ է լինում:

ԵրիտասարդևգեղեցիկօրիորդիկերպարըՁեզօգնո՞ւմ, թե՞խանգարումէքաղաքականությանմեջ:

-Միանշակ անպատասխան չկա` լինում են դեպքեր, երբ օգնում է, և լինում են դեպքեր, երբ խանգարում: Խոսքս առաջին տպավորության մասին է: Սակայն աշխատանքի ընթացքում ինչ-որ պահից սկսած սկսում ես ընկալվել իբրև պաշտոնյա, և տարիքն ու արտաքինը դադարում են ընկալելի լինելուց, կարևոր է դառնում միայն գործը:

Եթեժամանակըհետպտտվեր, Ձեզհամարկրկինքաղաքականուղի՞նկընտրեիք:

-Պատասխանս պարզ է` այո:

Իսկմիջազգայինքաղաքականասպարեզում, ինչուոչ, պատմությանմեջ, ո՞վէայնկերպարը, որինքաղաքականիդեալկհամարեք:

-Քաղաքական իդեալ դժվար է ունենալ, քանի որ ժամանակը և իրադարձությունները մշտապես փոփոխվում են: Շատ քաղաքական գործիչների ուսումնասիրելիս` շատ ես սովորում, փորձում ամեն մեկից վերցնել մի ձիրք, մի միտք, մի մոտեցում: Երևի թե, ամենաշատը տպավորված եմ Ուինսթոն Չերչիլով:

Որքանէլցավալիլինի, բայցհաճախմամուլիդեղինէջերումեքհայտնվելուհայտնվելու, ինչիցզերծմնալ, թերևսոչմիքաղաքականումշակութայինգործչիչիհաջողվել: ՏարբերքննադատություններնուբամբասանքներըՁեզհուսալքում, թե՞ուժենտալիս:

-Քննադատությունը մշտապես օգնում է առաջ գնալ, բայց տեղին արված և փաստարկված քննադատությունը: Ցավոք, դեղին էջերում իսպառ բացակայում է դա: Այդ օրինակ բամբասանքների նկատմամբ արդեն անտարբեր եմ: Հուսով եմ, մարդիկ իմ մասին կարծիք կազմելիս` չեն հենվելու դեղին է ջերին:

Ո՞րնէեղելամենաանհեթեթ «լուրը» Ձերմասին:

-Դժվար է առանձնացնել… Երևի «Ֆեռո» սուրճի գովազդում իմ նկարահանվելու լուրը:

Քաղաքանությունըստիպումէկանանցերբեմնկոպիտլինել, ինչնէլտարիներիընթացքումարտացոլվումէիրենցարտաքինկերպարում, ինչպե՞սէՁեզհաջողվումնախևառաջլինելկանացիուժպտերեսհայուհի, հետոնորպարզապեսպատգամավոր:

-Կրկին շնորհակալ եմ գեղեցիկ բառերի համար: Ես սիրում եմ իմ աշխատանքը, գիտակցում եմ դժվարությունները և կանխատեսում հնարավոր քննադատությունները: Կյանքին նայում եմ ժպիտով:

ԵթեԱզգայինժողովումՁեզմանդատիփոխարենկախարդականփայտիկտրվեր, ի՞նչկցանկանայիքփոխելմերերկրում:

-Հետաքրքիր հարց է: Իրականում բոլորս տարբեր ոլորտներում փորձում ենք փոխել այն բացասականը, ինչ կա հիմա մեզանում: Ես հավատում եմ իմ գործի հաջողությանը, և ինչն ամենակարևորն է, որ այն միտված է բարեփոխելու երկրի վիճակը, բարելավելու կյանքը: Կախարդական փայտիկը, երևի թե, կօգներ արագացնել այդ գործընթացը:

Հանունանձնականերջանկությանհնարավո՞րէլքեքքաղաքականությունը:

-Կյանքում երբեք ոչինչ պետք չի բացառել: Սակայն լիահույս եմ, որ նման ընտրության առջև չեմ կանգնի:

Հարցազրույցը` AAD.AM-ի

Facebook