Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




ԲԱՐԵՎ ԴՊՐՈՑ 2013

31.08.2013 | 15:06

Սիրելի՛ ընթերցողներ,

Ձեզ ենք ներկայացնում aad.am կայքի «Բարև դպրոց» նախագիծը, որն արդեն երկրորդ տարին է ինչ իրականացնում է մեր խումբը: Ծրագրի շրջանակներում Հայաստանի, որոշ գյուղական համայնքների բոլոր դպրոցականներին կնվիրենք գրենական պիտույքներ: Անցած տարի մենք նման կերպ օգնել էինք Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի շուրջ 260 աշակերտի, այս տարի ցանկանում ենք այդ թիվը հասցնել 1000-ի:

Եվ այսպես, օգոստոսի 31-ին արդեն իսկ կայացավ մեր կողմից գնած և հավաքած գրենական պիտույքների առաջին խմբաքանակի բաժանումը: Այդ կապակցությամբ SLAQ.am կայքի պատասխանատու Սիրակ Օհանյանի միջնորդությամբ և անմիջական մասնակցությամբ մենք գրենական պիտույքներ ուղարկեցինք Սյունիքի մարզի սահմանամերձ Կարճևան և Շվանիձոր գյուղեր: Հաշվի առնելով հեռավորությունն ու իրավիճակը, յուրաքանչյուր երեխայի համար ուղարկվել է երկու անգամ ավելին քան նախատեսված էր:

Այսօր <կիսաբաց լուսամուտներ> հաղորդաշարի շրջանակներում կրկին նախատեսվածից երկու անգամ ավելի գրենական պիտույքներ են ստացել նաև Վանաձոր քաղաքի մեկ ընտանիք…

Ընդհանուր առմամբ օգոստոսի 31-ին բաժանվել է 35 աշակերտների համար նախատեսված օգնություն:

Հարգելի ընթերցողներ, aad.am կայքը որոշել է <ԲԱՐԵՎ ԴՊՐՈՑ 2013> միջոցառմուն իրականացնել ամբողջ սեպտեմբեր ամսվա ընթացքում: Միացեք և միասին օգնենք կարիքավոր և մարզերում ապրող մեր բարեկամներին ու աշակերտներին: Մեր հաջորդ բաժանման գյուղերը կլինեն` Արագածոտնի մարզի Ափնագյուղն  ու Սասունիկը, Գեղարքունիքի մարզի Արծվանիստը: Հատուկ շնորհակալություն ենք հայտնում` բելգիահայ երգչուհի Կարինե Օհանյանին, երգչուհի Դալիթային, երաժիշտ Գոռ Ղասաբյանին, Ռաֆիկ և Ժենիկ Պետրոսյաններին, Էլիզա Գրիգորյանին, Ոսկեհատ Պետրոսյանին, Թայիկ Պետրոսյանին, Գեղուհի Պետրոսյանին, Փարքուհի Պետրոսյանին, <PROCTO Clinic>, FM ARMENIA ընկերություններին, <AREVIK lounge> սրճարանին…

Facebook