Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




ԲԱՐԵՎ ԴՊՐՈՑ 2013

15.08.2013 | 10:20

Սիրելի՛ ընթերցողներ,

Ձեզ ենք ներկայացնում aad.am կայքի «Բարև դպրոց» նախագիծը, որն արդեն երկրորդ տարին է ինչ իրականացնում է մեր խումբը: Ծրագրի շրջանակներում Հայաստանի, որոշ գյուղական համայնքների բոլոր դպրոցականներին կնվիրենք գրենական պիտույքներ: Անցած տարի մենք նման կերպ օգնել էինք Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի շուրջ 260 աշակերտի, այս տարի ցանկանում ենք այդ թիվը հասցնել 1000-ի:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Միացե՛ք այս նախաձեռնությանը, օգնե՛նք մեր գյուղերի համաչափ զարգացմանն ու հզորացմանը: Այս առումով պետք է առանձնակի շեշտել մեզ արդեն միացած անհատների անունները:

Հատուկ շնորհակալ ենք՝

Բելգիահայ երգչուհի Կարինե Օհանյանին, ով միացել էր այս նախաձեռնությանը նաև անցած տարի

Երաժիշտ Գոռ Ղասաբյանին, երգչուհի Դալիթային, Էլիզա Գրիգորյանին, «Procto Clinic», FM ARMENIA ընկերություններին…

Եկե՛ք միասին լինենք մեր հայրենակիցների կողքին, թեթևացնե՛նք նրանց հոգսերը, ուրախանա՛նք նրանց հաջողություններով ևս…

Print Friendly
Facebook