Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի 6-ակի չեմպիոն

Հեղինակ՝ Nairi Manukyan

Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) 6-րդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն:

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչում հայ ըմբիշը հաշվով պարտության մատնեց  բուլղարացի Կիրիլ Միլովին:

Արթուր Ալեքսանյանը մեկնարկել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 3-1 հաշվով հաղթել էր վրացի Ռոբերտ Կոբլիաշվիլիին: Քառորդ եզրափակիչում 31-ամյա մարզիկը 7-4 հաշվով առավելության էր հասել հունգարացի Տամաս Լևայի նկատմամբ, իսկ կիսաեզրափակիչում 9-0 հաշվով պարտության էր մատնել  չեխ Արթուր Օմարովին:

0 Մեկնաբանություն
0

Թողնել մեկնաբանություն