Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) 6-րդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն:
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչում հայ ըմբիշը հաշվով պարտության մատնեց բուլղարացի Կիրիլ Միլովին:
Արթուր Ալեքսանյանը մեկնարկել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 3-1 հաշվով հաղթել էր վրացի Ռոբերտ Կոբլիաշվիլիին: Քառորդ եզրափակիչում 31-ամյա մարզիկը 7-4 հաշվով առավելության էր հասել հունգարացի Տամաս Լևայի նկատմամբ, իսկ կիսաեզրափակիչում 9-0 հաշվով պարտության էր մատնել չեխ Արթուր Օմարովին: