Հայաստանը հերթական մեդալները նվաճեց Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում:
92 կգ քաշային կարգի А խմբում Դավիթ Հովհաննիսյանը երկամարտի 377 կգ (172+205) արդյունքով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն, իսկ Արա Աղանյանը 364 կգ (165+199) արդյունքով զբաղեցրեց երկրորդ տեղը: Բրոնզե մեդալ նվաճեց իտալացի Քրիստիանո Ջուզեպեն, որը երկարամարտում գրանցեց 363 կգ արդյունքը:
Դավիթ Հովհաննիսյանը պոկում վարժությունում հաջողությամբ բարձրացրեց 165, 170, 172 կգ և փոքր ոսկե մեդալ նվաճեց: Արա Աղանյանը հաջողեց միայն առաջին մոտեցումն (165 կգ) ու նվաճեց փոքր բրոնզե մեդալ:
Հրում վարժությունում Հովհաննիսյանը բարձրացրեց 200 կգ, ապա 205 կգ, իսկ երրորդ մոտեցումից հրաժարվեց: Արա Աղանյանը հրում վարժությունում կատարեց միայն առաջին մոտեցումը (199 կգ), իսկ երկրորդ և երրորդ մոտեցումներից հրաժարվեց: