Ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը (61 կգ) դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն: Զագրեբում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչում աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիրը 5-2 հաշվով առավելության հասավ Ալբանիան ներկայացնող Զելիմխան Աբակարովի նկատմամբ:
Հայաստանի ներկայացուցիչը պայքարը սկսել էր քառորդ եզրափակիչից, որտեղ 7-0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել թուրք Էմրա Օրմանօղլուի նկատմամբ։
Կիսաեզրափակիչում 23-ամյա Հարությունյանը վաղաժամ ավարտել էր գոտեմարտy՝ 10-0 հաշվով հաղթելով Ֆրանսիան ներկայացնող հայ ըմբիշ Արման Ելոյանին: