Հույզեր, անակնկալներ, անսահման հպարտություն, զսպված խոսքեր… Հենց այսպիսին էր AAD.am ամենամյա 13-րդ մրցանակաբաշխությունը, որն իր հոգեւոր եւ ռազմահայրենասիրական բնույթով տարիներ շարունակ ոգեւորել եւ արժեւորել է ամենատարբեր ոլորտներում լավագույններին եւ հերոսներին: Գրեթե մեկ շաբաթ շրջափակված Արցախի իրավիճակով պայմանավորված՝ այս տարի մրցանակաբաշխությունն ամենահամեստն էր նախորդ 12 տարիների համեմատ, սակայն բովանդակային առումով՝ ամենահարուստը՝ իր մեջ ընդգրկելով արցախյան պատերազմի բոլոր սերունդների հերոսներին:
Հիմնով ու օրհնությամբ մեկնարկեց մրցանակաբաշխությունը Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոնում եւ առաջին խոսքն, իհարկե, հոգեւորականինն էր: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար ՏԵՐ ՇԱՀԵքահանա ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՆ անդրադարձավ այս օրերի ամենակարեւոր հարցին՝ արցախյան կյանքի ճանապարհի բացման անհրաժեշտությանը. «Թող մեր համախումբ աղոթքը լինի նաեւ ճանապարհի բացումը ոչ միայն դեպի երկինք, այլեւ դեպի Արցախ եւ Արցախից Հայաստան»:
«Հայաստան, Արցախ, Սփյուռք» AAD.am մրցանակաբաշխության հեղինակ ՄԱՄԻԿՈՆ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆՆ էլ իր խոսքում ընդգծեց, որ այս տարի շատ դժվար էր իրականացնել մրցանակաբաշխությունը. «Մեր ամբողջ կազմակերպչական ներուժը 100 տոկոսանոց ներգրավված էր աշխատանքներին: Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր մեր կողքին էին, արագ էին արձագանքում: Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր թեպետ մշտապես շատ զբաղված են, բայց ահռելի աշխատանք են կատարել՝ լինելով ուղղակի ստվերում եւ մեր կողքին… Գիտեք, մտածել էինք, որ պետք է անպայման «գրանդիոզ» միջոցառում իրականացնենք, բայց վերջին շաբաթը մեզ ստիպեց, որ չկարողանանք: Այդ պատճառով որոշեցինք լինենք ավելի համեստ: Այսօր հավաքվել ենք, որպեսզի եւս մեկ անգամ մեր ձայնը բարձրացնենք եւ ասենք՝ արցախցին մենակ չէ եւ մեր Հայրենիքում չպետք է ունենանք փակ ճանապարհներ»:
Այսպիսով՝ Տարվա Սխրանք անվանակարգին հետմահու արժանացան 44-օրյա պատերազմի մասնակիցներ Հայաստանի Ազգային հերոսի կոչմանն առաջադրված, արիության մեդալակիր, հերոս Տարոն Անդրեասյանը, Արցախի հերոս Ալեն Մարգարյանը, Մարտական ծառայության մեդալակիր ԱրթուրԲալասանյանը, Արիության մեդալակիր, հերոս Էդգար Բաղումյանը:, Արցախի Հանրապետության Արիության մեդալակիր Նարեկ Հովհաննիսյանը, Արցախի Հանրապետության Արիության մեդալակիր, հերոս Արեն Միրզոյանը, Արիության մեդալակիր, կրտսեր սերժանտ, հերոս Ռոբերտ Բարսեղյանը: Հետմահու հատուկ մրցանակի արժանացավ Արցախի Հերոս, կրտսեր սերժանտ Ալբերտ Հովհաննիսյանը, ում լուսանկարը դարձել է հայի անկոտրում կամքի եւ հավերժության խորհրդանիշը:
Տարվա Սխրանք անվանակարգին արժանացան նաեւ 44-օրյա պատերազմի մասնակից, սեպտեմբերյան մարտերի ժամանակ ծանր վիրավորում ստացած մայոր, հերոս Կարո Հարոյանը, 44-օրյա պատերազմի վիրավոր հերոս Հովսեփ Առաքելյանը, սեպտեմբերյան մարտերի մասնակից, վիրավոր հերոս Արարատ Պողոսյանը:
Տարվա լավագույն ռազմահայրենասիրական նախագիծ անվանակարգին արժանացավ «Վահագն Ասատրյանի անվան Հերոսների վերականգնողական քաղաք» հոգեկան առողջության կենտրոնը (հիմնադիրներ` Սուրեն Հակոբյան եւ Լիլիթ Հովհաննիսյան):
Հայրենիքի նվիրյալ զավակ անվանակարգին արժանացան ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, խմբավար, Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանը, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը, հունահռոմեական ըմբշամարտիկ, աշխարհի քառակի չեմպիոն, Եվրոպայի հնգակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր եւ ամառային օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, 2022 թվականի աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:
Հայ մշակույթում ներդրած ավանդի համար մրցանակի արժանացան ՀՀ վաստակավոր արտիստ, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Էստրադային-ջազային ամբիոնի վարիչ, Երեւանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ կոմպոզիտորների միության նախագահ, կոմպոզիտոր Արամ Սաթյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, Երեւանի Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Արա Երնջակյանը, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր, դերասան, ռեժիսոր Միքայել Դովլաթյանը:
Հայ գործարար աշխարհում ներդրած ավանդի համար մրցանակի արժանացավ Արդյունաբերողների աջակցման ֆրանսիական ասոցիացիայի կողմից Նապոլեոն Բոնապարտ ոսկե մեդալակիր, ՀՀ Փոքր Հեկերի միության նախագահ Նաիրա Նահապետյանը: Հայաստանի եւ Արցախի ընկերություններին մարքեթինգի եւ վաճառքի ոլորտում IT տեխնոլոգիաների կիրառմամբ տեղական եւ միջազգային շուկաներում ճանաչելի դարձնելու գործում ունեցած ավանդի համար մրցանակի արժանացավ Անուշ Ափիկյանը: Տարվա կին գործարար անվանակարգին արժանացավ Your Space կանանց ֆիթնես ակումբների ցանցի հիմնադիր Լուսինե Պողոսյանը:
Հայ թատրոնում ներդրած ավանդի համար մրցանակի արժանացավ ՀՀ Երեւանի Սոս Սարգսյանի անվան պետական համազգային թատրոնի դերասան ԱրմանՆավասարդյանը, Հայ հեռուստատեսությունում ներդրած ավանդի համար՝ «Նոր Հայաստան» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Մկրտչյանը:
Հայ բժշկության մեջ ներդրած ավանդի համար մրցանակների արժանացան ՀՀ վաստակավոր բժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արտավազդ Սահակյանը եւ ԵՊԲՀ մանկաբուժության ամբիոնի դասախոս, ԱԱՊ ծառայության որակի համակարգող, Արմենիա ՀԲԿ պոլիկնինիկայի մանկական բաժնի վարիչ Անահիտ Ասկանդարյանը: Իսկ Տարվա լավագույն բժիշկ անվանակարգին արժանացավ վիրաբույժ Սաշա Մանուկյանը:
Տարվա լավագույն պետական կառույց անվանակարգին արժանացավ ՀՀպետեկամուտների կոմիտեն՝ որպես բարեփոխումներ իրականացնող գերատեսչություն: Տարվա լավագույն վարչական շրջանի ղեկավար անվանակարգին արժանացավ Շենգավիթ համայնքի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը, ՀՀ ոստիկանության բարեփոխումների համար մրցանակի արժանացավ ՀՀ ոստիկանապետի տեղակալ, գնդապետ Արա Ֆիդանյանը,Հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման գործում ունեցած ավանդի համար մրցանակի արժանացավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնամեթոդական եւ զարգացման վարչության ուսումնական գործընթացի կազմակերպման եւ վերահսկման բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Տաթեւիկ Թեւոսյանը եւ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկ, ոստիկանության լեյտենանտ Վարդան Խոցանյանը:
Հայ հեռուստատեսությունում երկարամյա գործունեության համար մրցանակի արժանացավ հաղորդավարուհի ԼիաննաՏեր–Մինասյանը, Հայ երգարվեստում ներդրած ավանդի համար մրցանակի արժանացան ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Նառան, բազմաթիվ մրցույթների ժյուրիի անդամ, միջազգային մրցույթների մասնակից, երգչուհի Սոնան եւ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, երաժշտագետ, խմբավար Նաիրա Գյուրջինյանը:
Տարվա լավագույն սննդաբան անվանակարգին արժանացավ Տաթեւիկ Հուրիխանյանը, Տարվա լավագույն ֆիթնես մարզիչ անվանակարգին՝ Արտաշես Պապիկյանը: Տարվա լավագույն երիտասարդ մարզիկ անվանակարգում մրցանակի արժանացան բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր ՌաֆայելՀովհաննիսյանը եւ բռնցքամարտի աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթող, չեմպիոն Էրիկ Իսրայելյանը:
Տարվա լավագույն մարզիկ անվանակարգին արժանացան Հունահռոմեական ոճի Հայաստանի ըմբշամարտիկ, 2018 թվականի երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն, 2019 թվականի Եվրոպայի չեմպիոն, 2021, 2022 թվականի աշխարհի առաջնության չեմպիոն Մալխաս Ամոյանը, Հունահռոմեական ոճի Հայաստանի ըմբշամարտիկ, 2019 թվականի Եվրոպայի չեմպիոն, 2021 թվականի աշխարհի չեմպիոն, 2022 թվականի Աշխարհի առաջնության չեմպիոն, ոսկե մեդալակիր ԱրսենՀարությունյանը, Հունահռոմեական ոճի Հայաստանի ըմբշամարտիկ, 2019 թվականի Եվրոպայի չեմպիոն, 2020 թվականի աշխարհի գավաթի չեմպիոն, 2022 թվականի աշխարհի առաջնության չեմպիոն, ոսկե մեդալակիր Վազգեն Թեւանյանը:
Տարվա լավագույն երաժիշտ անվանակարգին արժանացավ Սերժոն, Տարվա լավագույն երաժշտական նախագիծ անվանակարգին՝3.33 խումբը (Ֆելիքս Խաչատրյան/A CHILLA), Տարվա լավագույն երգահան անվանակարգին՝ Նիկ Եգիբյանը, Տարվա լավագույն դուետ անվանակարգին՝ Միհրան Ծառուկյանը եւԱրփի Գաբրիելյանը, Տարվա լավագույն ժողովրդական երգիչ անվանակարգին՝ Գուրգեն Դաբաղյանը, Տարվա լավագույն երգչուհի անվանակարգին՝ Սյուզաննա Մելքոնյանը, Տարվա լավագույն երգիչ անվանակարգին՝ Ներսես Ավետիսյանը:
Տարվա լավագույն նկարիչ անվանակարգին արժանցավ Սեւակ Նազարյանը, Տարվա լավագույն հումորային դերասան անվանակարգին՝ Մհեր Մխիթարյանը, Տարվա լավագույն հումորային դերասանուհի անվանակարգին՝ Զառա Սահակյանը, Տարվա լավագույն դերասան անվանակարգին՝ Հայկ Հովհաննիսյանը: Տարվա լավագույն դերասանուհի անվանակարգին արժանացավ Ելենա Վարդանյանը: Տարվա լավագույն պրոդյուսեր անվանակարգին՝ Սերգեյ Հայրապետյանը:
Տարվա լավագույն մշակութային կառույց անվանակարգին արժանացավ Հակոբյան Galary ցուցասրահը (hիմնադիր` ՌոբերտՀակոբյան), Տարվա լավագույն հաղորդավարուհի անվանակարգին`Աննա Ավետիսյանը, Տարվա լավագույն հաղորդավար անվանակարգին`Սիրակ Օհանյանը:
Ի դեպ, Երեւանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը մրցանակաբաշխությանը դատարկաձեռն չէր եկել: Նա քոլեջի անունից պատվոգիր եւ կրծքանշան հանձնեց գործարար Արտեմ Աթոյանին եւ «Շառլ Ազնավուր» ոսկե մեդալ՝ Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, ռեժիսոր Հրաչյա Քեշիշյանին:
Նշենք նաեւ, որ Մամիկոն Խուրշուդյանը պատվոգրեր հանձնեց երկու ֆիրմայի՝ «Լալունզ»-ին եւ «Լուսին bakary»-ին: Իսկ երեկոյի ընթացքում հնչեց ընդամենը մեկ երգ. երգիչ Ավո Ադամյանը կատարեց հերոս Ռոբերտ Բարսեղյանին նվիրված երգը:
«Ինչպես նկատեցիք, մրցանակաբաշխության ամբողջ ընթացքում հնչեց ընդամենը մեկ կատարում, որովհետեւ դա ավելի ճիշտ էր: Մենք կարող էինք բազմաթիվ ժամեր նվիրել իրար եւ անգամ չհագենալ իրարից: Բայց կարծում եմ՝ այս օրերին մենք ճիշտ տեղում եւ ճիշտ դիրքում ենք, կարողանում ենք չշեղվել մեր ճանապարհից, որպեսզի թշնամուն նախ եւս մեկ անգամ չապացուցենք, թե մենք ընկճված ենք, վատ հոգեվիճակում ենք: Եվ երկրորդ՝ կարողանում ենք նաեւ իրավիճակը ճիշտ գնահատել եւ ուղղակի անել ինչ-որ մի բան չափավոր: Այսօր արեցինք միջոցառում, որը չափավոր էր: Այո, ունենք տղաներ, որոնք մեր կարիքն ունեն, ունենք ընտանիքներ, որոնք, պարզապես, մի չնչին բարեւով լցվում են մի ամբողջ աշխարհով: Շնորհակալ եմ այդ ընտանիքներին եւ այդ տղաներին, որովհետեւ առանց նրանց չեմ պատկերացնում իմ կյանքը: Նրանց ընտանիքներում ես ինձ զգում եմ իրենց ընտանիքի անդամ: Այնպես չէ, որ ամեն ինչ հեշտ է, պարզապես մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է ոտքի վրա կանգնել հստակ եւ գնալ առաջ՝ մինչեւ հաղթանակ», – ամփոփելով լավագույնների երեկոն՝ ասաց Մամիկոն Խուրշուդյանը՝ տեղեկացնելով, որ վաղը եւեթ մրցանակաբաշխությանը ներկա վիրավոր հերոսների հետ մեկնելու են Դիլիջան՝ չորսօրյա հանգստի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ