«ՀԱՅՐԵՆՆԵՐ»-ի շնորհանդեսը Բելգիայում

Հեղինակ՝ Nairi Manukyan

Հոկտեմբերի 9-ին Բելգիայի Թագավորության Բրյուսել և Կորտրիկ քաղաքներում կայացավ Մամիկոն Խուրշուդյանի «Հայրեններ» գրքի շնորհանդեսը։
Գրքում ներկայացված են 44-օրյա պատերազմի քսան վիրավոր զինվորների պատմությունները։
Բրյուսելում շնորհանդեսը կայացավ Le Lys ռեստորանում՝ բարերար Գայանե Միքայելյանի նախաձեռնությամբ։
Միջոցառումը իր ներկայությամբ գեղեցկացրեց Բելգիայի Բոհեմ գրական-երաժշտական ակումբի հիմնադիր Ալին Դավթյանը։
Միջոցառման ընթացքում իրենց կատարումներով հանդես եկան Կորտրիկի հայկական պարախումբն ու երգչուհի Մելինեն։
Կորտրիկ քաղաքում շնորհանդեսը կազմակերպվել էր Կորտրիկի հայ համայնքի ղեկավար Արտակ Ժամհարյանի և բարերար Իրինա Գևորգյանի նախաձեռնությամբ։ Շնորհանդեսներից գոյացած ողջ հասույթը կտրամադրվի «Հայրեններ» գրքի հանրայնացմանը, ինչպես նաև վիրավոր տղաների ձմեռային հանգստի կազմակերպմանը։

0 Մեկնաբանություն
0

Թողնել մեկնաբանություն