«Վարպետության դաս» նախագծի մասնակիցներն ապրիլի 29-ին՝ ժամը 18:30-ին, Ալեքսանդր Սպենդիարյանիանվան երաժշտական դպրոցի Մեծդահլիճում հանդես կգան 2022 թվականիվարպետության դասերի շարքի առաջինամփոփիչ համերգով:
Վարպետության դասերի մասնակիցները 7-20 տարեկան երաժիշտ-կատարողներ են, որոնք նախագծի շրջանակում հանդիպում են ՀՀ առաջատար մասնագետների հետ (դաշնամուր, ջութակ և թավջութակ):
Վարպետության դասերին ակտիվորեն մասնակցում են երաժիշտներ Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական ուսումնական հաստատություններից: Այս տարվա առաջին ամփոփիչ համերգին ելույթներով հանդես կգան 14 պատանի երաժիշտ (մասնագետ՝ Արմեն Մանասյան, դաշնամուր):
Նշենք, որ «Վարպետության դաս» նախագծին մասնակցում են հրավիրյալ մասնագետները: Այն անցկացնում է «Հարմոնիում» երաժշտական զարգացման կենտրոնը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող «Մեկնարկ» տաղանդի զարգացման և կատարելագործման նպատակային ծրագրի շրջանակում: