Հայաստանն առնվազն երկու մեդալ է ապահովել Եվրոպայի բռնցքամարտի երիտասարդական առաջնությունում

Հեղինակ՝ Nairi Manukyan

Բուլղարիայում ընթացող Եվրոպայիբռնցքամարտի երիտասարդականառաջնությունում Հայաստանի երկուներկայացուցիչ՝ Էրիկ Իսրայելյանը (60 կգև Արես Հակոբյանը (67 կգ), դուրս են եկելկիսաեզրափակիչ՝ ապահովելովառնվազն բրոնզե մեդալներ:

1/4 եզրափակչում 67 կգ քաշային Արես Հակոբյանը հաղթանակ է տարել հույն Ջորջիոս Էֆտիդիամիսի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ: Մեր մարզիկը տակտիկապես գրագետ մենամարտ է անցկացրել ու բոլոր ռաունդներում նկատելի առավելություն ունեցել մրցակցի նկատմամբ: Արդյունքում՝ մրցավարների միաձայն որոշմամբ, Հակոբյանը 5-0 հաշվով հաղթանակ է տարել:

60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանն էլ քառորդ եզրափակչում մեծ առավելությամբ հաղթահարել է Մոնտենեգրոյի ներկայացուցիչ Տոմիսլավ Ջինովիչի արգելքը:

Մեկնարկային վայրկյաններից հայ մարզիկը տարատեսակ հարվածներ է հասցրել Ջինովիչին և արդեն 20-րդ վայրկյանին մրցավարը հաշիվ է բացել: Նոկդաունից հետո ևս Իսրայելյանը շարունակել է հարվածները և դեռևս առաջին ռաունդը չավարտված՝ ռինգի մրցավարն ու մրցաշարի բժիշկը դադարեցրել են մենամարտը ու հաղթանակը շնորհել Հայաստանի ներկայացուցչին:

Նշենք՝ այսօր երեկոյան կիսաեզրափակչի ուղեգրի համար կպայքարեն նաև 51 կգ քաշային Արեն Ասլամազյանը, 63,5 կգ քաշային Արթուր Մկրտչյանը և 80 կգ քաշային Համլետ Ադամյանը: Ասլամազյանը քառորդ եզրափակչում կմենամարտի ադրբեջանցի բռնցքամարտիկի հետ, Մկրտչյանն ուժերը կչափի Անգլիայի ներկայացուցչի հետ, իսկ Ադամյանի մրցակիցը կլինի Լատվիան ներկայացնող բռնցքամարտիկը:

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը 13 մարզիկով է մասնակցում Բուլղարիայում ընթացող մրցաշարին: Հայաստանի ներկայացուցիչները մրցավայր են մեկնել մարզիչ Վազգեն Բադալյանի գլխավորությամբ:

0 Մեկնաբանություն
0

Թողնել մեկնաբանություն