Երբ գալիս է սեպտեմբերը

Հեղինակ՝ Nairi Manukyan

2021 թվականի ուսումնական տարվա սկիզբն ու գիտելիքի օրը բոլորիս համար կարծես կենսական նշանակություն ուներ։ Նախ Covid 19-ից հետո աշակերտ֊դպրոց կապի ժամանակավոր ընդհարման համար, և երկրորդ, 44 օրյա պատերազմից հետո ժողովրդի համար գիտելիքն ու ուսումնառությունը դարձան պահի հրամայական։ Ծնողն ուզում է իր զավակի մեջ տեսնել խելացի, բանիմաց և ուշիմ անհատականության, որը հայրենասիրության, հայրենապաշտության գաղափարների և հայոց լեզվի անարատ պահապանը կլինի իր ողջ կյանքում։ Այս սեպտեմբերը կարևոր է նաև ուսուցչի համար, քանի որ ուսուցչի հզոր ներուժի և աշխատասիրության շնորհիվ միայն կկարողանանք անվտանգ, անառիկ և խաղաղ Հայրենիք զարգացնել ու փոխանցել գալիք սերունդներին։ Հավերժ փառք իրենց ուսումնառությունը կիսատ թողած և մարտիրոսված հերոսներին։ Ցավոք, բազմաթիվ մարտահրավերների դիմաց ենք և ինչ֊որ պահ լուռ, երբ գալիս է սեպտեմբերը։

Մտորումները՝ AAD.am-ի

Լուսանկարները՝ Նաիրի Մանուկյանի https://www.facebook.com/media/set/?vanity=222078894541258&set=a.4346713928744380

Նկարահանումները՝ Գևորգ Վարդանյանի անվան Երևանի 192 հիմնական դպրոցում

без отказа взять займ на карту срочно
0 Մեկնաբանություն
0

Թողնել մեկնաբանություն