Երկու մեդալ՝ Եվրոպայի սամբոյի պատանիների առաջնությունից

Հեղինակ՝ Nairi Manukyan

Լիմասոլում (Կիպրոս) մեկնարկել է Եվրոպայի սամբոյի պատանիների, երիտասարդների և մեծահասակների առաջնությունը, որին մասնակցում են աշխարհամասի 26 երկրի ուժեղագույն սամբիստները:

Հայաստանն առաջնությունում ունի 35 ներկայացուցիչ, որոնցից պատանիներն արդեն ավարտել են ելույթները՝ նվաճելով 2 բրոնզե մեդալ: Տղաների 64 կգ քաշային կարգում երրորդ մրցանակին արժանացել է Մեսրոպ Նիկոյանը, իսկ աղջիկների մրցապայքարի 50 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր է դարձել Սյուզաննա Կիրակոսյանը:

Մայիսի 27-ին մրցագորգ են դուրս գալու երիտասարդները. այս տարիքային խմբում Հայաստանը ներկայացնելու են Դավիթ Հովսեփյանը (58 կգ), Նարեկ Ամիրյանը (64 կգ), Դավիթ Աբրահամյանը (71 կգ), Մամիկոն Ավետիսյանը (79 կգ), Գոռ Հարությունյանը (88 կգ), Դավիթ Հարությունյանը (+98 կգ) և Ռուզաննա Բալասանյանը (50 կգ):

Տղամարդկանց, կանանց և մարտական սամբոյի մրցամարտերը նախատեսված են մայիսի 28-ին և 29-ին. հայ սամբիստներից մեդալների համար պայքարելու են Գրիգոր Մխիթարյանը (58 կգ), Մաքսիմ Մանուկյանը (64 կգ), Անդրանիկ Նաղդալյանը (71 կգ), Արթուր Հակոբյանը (79 կգ), Արսեն Ղազարյանը (88 կգ), Արման Ավանեսյանը (98 կգ), Արման Մանուկյանը (+98 կգ), Մելինե Մամիկոնյանը (50 կգ), Վարսիկ Գրիգորյանը (54 կգ), Աննա Մկրտչյանը (+80 կգ), մարտական սամբոյի առաջնությունը մասնակցելու են Արմեն Մնացականյանը (58 կգ), Արամ Աղաջանյանը (64 կգ), Մհեր Մերջանյանը (71 կգ) և Թաթուլ Ավագյանը (79 կգ):

Հավելենք, որ առաջնություններն անցկացվում են նոր քաշային կարգերով և մրցավարական նորացված կանոններով՝ համաձայն Միջազգային օլիմպիական կոմիտեի պահանջների, ինչը պարտադիր է սամբոյի՝ օլիմպիական մարզաձև դառնալու համար:

подбор дебетовой карты
0 Մեկնաբանություն
0

Թողնել մեկնաբանություն