«Երեք բերկրանք» խորագրով ցուցահանդեսում ներկայացված են նաև հայ արվեստագետ Արսեն Աբրահամյանի ստեղծագործությունները

Հեղինակ՝ Nairi Manukyan

Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածու) ներկայացնում է «Երեք բերկրանք» խորագրով ցուցահանդեսը, որը ներառում է ռուսական հին սրբապատկերների և արդի հայ արվեստագետ Արսեն Աբրահամյանի ստեղծագործությունները:

Ցուցահանդեսում ներկայացված են 10 ուղղափառ հին սրբապատկերներ և Արսեն Աբրահամյանի 10 ժամանակակից սրբանկարչության աշխատանքներ: Ցուցահանդեսը նվիրված է ուղղափառ Զատկի տոնին և գործելու է մինչև մայիսի 5-ը:

Տեղեկացնենք, որ Արսեն Աբրահամյանն աշխատել է արվեստի տարբեր ուղղություններով՝ գեղանկարչություն, գրաֆիկա, մանրաքանդակ: Արվեստագետը ուղղափառ տարբեր եկեղեցիներում կատարել է բազմաթիվ աշխատանքներ՝ սրբապատկերների նախագծում և իրականացում, եկեղեցիների խորանների որմնանկարների պատրաստում:

Վարպետը մասնակցել է նաև Թբիլիսիի Սբ. Գևորգ հայկական եկեղեցու որմնանկարների վերականգնման աշխատանքներին, իրականացրել խորանի «Տիրամայրը մանկան հետ» երկու մետր բարձրությամբ պատկերի որմնանկարչական աշխատանքը: Արսեն Աբրահամյանը մասնակցել է հանրապետական մի շարք ցուցահանդեսների, նրա ստեղծագործությունները գտնվում են մասնավոր հավաքածուներում (ԱՄՆ, Լեհաստան, Ռուսաստան):

взять потребительский кредит наличными
0 Մեկնաբանություն
0

Թողնել մեկնաբանություն