Դավիթ Ղարիբյան – Տեսահոլովակի պրեմիերա նվիրված Կանանց միջազգային օրվան եվ Մայրության ու գեղեցկության տոնին

Հեղինակ՝ Nairi Manukyan

1. Ինչ զգացողություններ էին ուղեկցում ՁԵՐ նոր տեսահոլովակը պատրաստելիս։

Թե որպես դերասան և թե որպես մոդել հաճախ ինքս իմ մեջ հակադրվում եմ մի իրողության հետ, երբ առաջարկվող դերի հոգեկերպարը կերտելիս տարաձայնություններ են առաջանում իմ և ռեժսորի միջև։ Եվ այդ առումով առանձնակի են այն դեպքերը, երբ դու միաժամանակ և դերասան ես և ռեժիսոր, անկախ նրանից թե ինչ դեր ես կատարում և որքան է դերի տևողությունը։ Ես ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա ներկայացնել յուրաքանչյուր տղամարդու սրտի ամենասուրբ անկյուններից բխող այնպիսի ակնթարթների համադրություն, որը կամբողջացներ ՄԱՅՐ լինելու առաքելությունը։ Իմ մեծերից շատ եմ լսել, որ «մարդ ծնվում են, անձ դառնում» և այս հրաշագործության մեջ բացառիկ է մայրիկների դերը։  Ուրախ եմ, որ շրջապատված եմ այնպիսի պրոֆեսիոնալներով, ինչպիսիք են իմ ընկերները, որոնց անշահախնդիր նվիրումով ստեղծվեց այս փոքրիկ տեսահոլովակը՝ ճիշտ է փոքրիկ, սակայն իմաստով խորը, բովանդակությամբ հարուստ։

2. Դուք այն թողարկում եք մարտի 8-ին ՝ Կանանց միջազգային օրը … ինչու՞ է դա ձեզ համար այդքան կարևոր:

Ողջ մարդկության կողմից ընդունված Կանանց միջազգային օրը՝ մարտի ութի տոնը իմ վերը նշված մտքերի վառ ապացույցն է։ Չեմ էլ կարողանում պատկերացնել, որ հազարամյակներ շարունակ նման տոն գոյություն չի ունեցել, որն առաջին անգամ նշվեց 1909 թվականի փետրվարի 28-ին Ամերիկայի սոցիալիստական կուսակցության կողմից Նյու Յորքում։  

Կենսաէներգետիկայի հիմնադիր Ալբերտ Լենինջերի մենագրություններից մեկում գրված է, որ կենդանական աշխարհն անկենդանից տարբերվում է նրանով, որ ունի կիսվելու, այսինքն՝ իր նմանը արտաբերեկու հատկություն։ Իմ համար այդ հատկության հիմնական կրողը ՄԱՅՐԵՐՆ են և որով պայմանավորում են կյանքի անմահությունը։ Փաստորեն մարդը ծնվում է, իր վրա կրելով նախնիների գենետիկան և փոխանցում այն իր ժառանգներին, մահանալով հանդերձ մնալով անմահ՝ շնորհիվ ՄԱՅՐԵՐԻ։ Ահա թե ինչու է իմ համար այդքան թանկ և կարևոր մարտի ութը։

3. Ո՞րն էր այս երաժշտական տեսահոլովակի նկարահանման ձեր առանձնահատուկ մտահղացումը:

Երբեմն կերպար կերտելիս տեսնում ես այն երազում և հետո երազում ես այն իրականություն դարձնել։ Ահա նման իրավիճակում հայտնվեցի այս տեսահոլովակը ստեղծելիս։ Իմ համար շատ կարևոր էր շատ սեղմ տևողության մեջ արտահայտել սերն ու հարգանքը մայրերի առջև, որը լինի բնական, անկաշկանդ և զգացմունքային։ Կարծում եմ, ստացվել է իմ մտահղացումը՝ ժամանակի, երաժշտության և կերպարների հարմոնիան։ Էլ չեմ խոսում ստեղծագործական թիմի նվիրումի և ջանքերի մասին։

4. Ի՞նչ կցանկանաք պատմել մեր ընթերցողներին տեսահոլովակի երաժշտության մասին: Իհարկե երաժշտության հեղինակը, իմ մտերիմ ընկեր, կոմպոզիտոր Կոնս Արթուր Նիկողոսյանը պատրաստ էր նոր երաժշտություն ստեղծագործել, սակայն առաջարկեց իր հեղինակած այն երաժշտությունը, որը համահունչ կլիներ մեր մտահղացմանը։ Եվ ես շատ ուրախ եմ, որ լսեցի նրան և ճիշտ որոշում կայացվեց։ Երաժշտության համար գրվեցին խոսքեր ևս, սակայն որոշեցինք տեսահոյովակը թղարկել միայն երաժշտական ուղեկցությամբ, քանի որ այն կլինի հասկանալի բոլոր լեզուներով։ Ահա որն է երաժշտության հզորությունը։ Եվ վերջապես այս տեսահոլովակը մեր թիմի կողմից նվիրում ենք ողջ աշխարհի բոլոր Մայրերին և կանանց, շնորհակալ եմ որ Դուք եղել եք, կաք ու կլինեք, քանի որ շնորհիվ Ձեզ մենք եղել ենք, կանք ու կլինենք։

Թարգմանությունը՝ Digital Journal-ից: Լուսանկարները՛ Էդգար Մելքոնյանի։

http://www.digitaljournal.com/entertainment/entertainment/david-gharibyan-premieres-video-for-international-women-s-day/article/586646?fbclid=IwAR3Ja5Qw3asAez74mw2YDex7B38ZRV3YAdB4emayrUxU0LKIMy4VqFu0WOI
0 Մեկնաբանություն
1

Թողնել մեկնաբանություն