Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




ՆՐԱՆՔ ԿՀԱՂԹԵ’Ն…

20.07.2012 | 14:35

Արդեն երկրորդ տարին է ինչ մեր սիրելի ընկեր, մոդել Դավիթ Ղարիբյանը նախաձեռնում եւ կազմակերպում է Հայաստանի մասնակցությունը «COSTA BLANCA FASHION WEEK» մրցույթին, որը տեղի է ունենում Իսպանիայում: Ինչպես նշում է Դավիթը` Հանրապետության պատիվը կպաշտպանեն Սեդա Տոնոյանը և Արթուր Մուրադյանը:

AAD.am կայքը` լինելով ազգային արժեհամակարգի կրող, տարբեր միջազգային մրցույթներում եւ փառատոններում Հայաստանի Հանրապետության մասնակցությանը խրախուսող, տարբեր բնագավառներում ազգային կերպարը, դիմագիծը խրախուսող եւ տարածող ինտերնետային կայք, իր աջակցությունն է հայտնում Դավիթ Ղարիբյանին եւ իր թիմակիցներին` ցանկանալով հաղթական ոգի, կուռ պատրաստվածություն եւ լրջագույն հաջողություններ:

Բազմաթիվ են հակասական կարծիքներն ու շատ դեպքերում էլ անիմաստ քննադատությունները, ուստի կոչ եմ անում բոլոր բոլորին, մարդկանց աշխատանքի վրա ցեխ շպրտելու փոխարեն համախմբվե’ք ու նեցուկ եղե’ք այս երիտասարդներին, քանի որ անկախ ամեն ինչից նրանք իրենց հաղթանակը ձեզ հետ են կիսելու, անկախ ամեն վայրահաչոցներից` նրանց ուրախությունը ձերն էլ է լինելու…

Սրտանց իմ ջերմագին մաղթանքներն ու ցանկություններն եմ հղում այս գործի բոլոր մասնակիցներին, եւ եւս մեկ անգամ կրկնում` ՀԱՂԹԱՆԱ’Կ, ՀԱՂԹԱՆԱ’Կ, ՀԱՂԹԱՆԱ’Կ…

AAD.am կայքի ղեկավար`

Մամիկոն Խուրշուդյան

Facebook