Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Ալեքսանդր Բաբասյան. <<Կյանքում կան արժեքներ, որոնք անգին են>>

02.04.2012 | 16:06

Իհարկե, շատենքբողոքումսերիալայինիրականությունից, եւառհասարակունենքայդիրավունքը, քանիորթեմաներըծեծվածեն, դերասանականխաղըթույլ, եւգրեթեչկանդրականըքարոզողտողեր: Բայցկարիքենքգտնումայդերեւույթինդիտելնաեւ  այլտեսանկյունից, որըեւսշատկարեւորէ: Սերիալներիմիջոցովմարդիկգումարենվաստակում, կարիերաստեղծում, դառնումճանաչված, իկատարենածվումշատերիերազանքները: Այդպես եղավ նաեւ մերայսօրվազրուցակիցԱլեքսանդրԲաբասյանի հետ, մարդ, որն իրբազմաթիվմասնագիտություններըմիկողմդնելովտուրքէտալիսիրնախասիրությանը՝դերասանականարվեստին:

-<<Սովորել եմ բժշկական վարժարանում, ուզում էի բժիշկ դառնալ, հետո հասկացա, որ դա իմը չէ, քանի որ այդ մասնագիտությունը չափազանց պատասխանատու է, գործ ենք ունենում մարդկային ճակատագրերի հետ, ճի՛շտ է բնույթով պատասխանատու եմ, բայց այդ գործում ավելին է պետք: Այնուհետեւ ընդունվեցի նախկին պոլիտեխնիկական ինստիտուտ՝ տրանսպորտի կառավարում ֆակուլտետը, իսկ հետո, մանկավարժական համալսարանի պատմաիրավաբանական ֆակուլտետը:

Ինչպե՞սպատահեց, որհայտնվեցիքսերիալներում, գուցեերազանքէ՞ր:

-Ո՛չ, դա բնավ էլ երազանք չէր, ես ավելի ռեալիստ եմ, պարզապես սիրել եմ, եւ ուզում էի խաղալ: Երբ փոքր էի ցանկությունս շատ մեծ էր դերասան  դառնալու, մի փոքր դադար եղավ, իսկ հետո այդ ցանկությունս նորից արթնացավ եւ իրականացրեցի: Սկզբնական շրջանում ինձ սերիալ հրավիրեցին զուտ արտաքինիս համար, չունեի նաեւ բարդույթներ, տրվեցին ինձ էպիզոտիկ դերեր, եւ այդպես կարծես ցանկություններս բավարարվում էր: Իսկ հետո այդ դերը վերաճեց այնքան, որ դարձավ գլխավոր հերոսի կերպար: Սերիալներս հաջորդում են իրար, այսօր նույնպես  շարունակում եմ խաղալ եւ գոհ եմ:

Կգա՞միօր, որկընդունվեքթատերականինստիտուտ, ավելիգրագետխաղալուհամար:

-Ո՛չ, չեմ պատրաստվում, քանի որ թատերականում սովորող ուսանողի համար կարեւորը պրակտիկան է, իսկ ես դա արդեն ունեմ: Իմ կողքին կան մարդիկ, որոնք անընդհատ ինձ տալիս են այդ տեսական գիտելիքները՝ նրանցից մեկը, օրինակ, Ելենա Արշակյանն է:

– Կա՞ մի շրջան, որ համարում եք Ձեր խաղի բարձրակետը:

– Իհարկե կա, շատերն ինձ հիշում են, երբ սերիալներից մեկում խաղում էի հոգեկան հիվանդի դեր: Հիշեցի մի դեպք, երբ վերջերս շփվում էի մեր պատգամավորներից մեկի հետ նա ինձ ասաց, որ անգամ հուզվել է խաղից: Դա արդեն կարեւոր է, որ խաղդ հիշում են:

-Ի՞նչ դերում կցանկանայիք հանդես գալ հետագայում:

– Շատ կցանկանայի անցում կատարել գեղարվեստական ֆիլմերի, որտեղ կխաղայի  պատմական դերեր՝ Տիգրան Մեծ, Վարդան Մամաիկոնյան: Ավելի հայրենասիրական կերպարներ, քանի որ ինքս էլ հայրենասեր եմ ինձ համարում: Շատ հնարավորություններ ունեմ ապրելու արտասահմանում, բայց սիրում եմ իմ երկիրը, հողս, ջուրս, հայերիս:

-Կա՞ մի փիլիսոփայություն, որ միշտ հետեւում եք դրան:

-Կյանքում կան արժեքներ, որոնք անգին են:

 Հարցազրույցը վարեց Նելլի Ավետիսյանը

Facebook