Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Հանգիստը Աֆրոդիտեի ծննդավայրում

25.01.2012 | 07:15

Երբ այլեւս ուղեղդ չի ընկալում կյանքը, գերհոգնածություն ես զգում պետք չէ դիմանալ, այլ ուղղակի արժե պառկել ծովափին եւ մի լավ հանգստանալ, միայն դա կօգնի վերարտադրել նախկին ուժերը եւ շարունակել աշխատանքը:

Այս անգամ առաջարկում ենք ձեզ հանգիստն անցկացնել սիրո եւ գեղեցկության աստվածուհի Աֆրոդիտեի ծննդավայր Կիպրոսում: Այն միջերկրածովյան երրորդ խոշոր կղզին է: Լինելով երեք մայրցամաքների` Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի խաչմերուկում  ունի շատ հարուստ մշակութային ժառանգություն, որն առաջացել է խոշոր քաղաքակրթությունների բախման հետեւանքով: Թուրքիայի հարավում գտնվող այս տարածքը երկար ժամաանակ եղել է Բրիտանիայի գաղութներց, բայց այժմ այն եւրոպական միության անդամ է: Քաղաքական վայրիվերումները չեն խանգարել Կիպրոսի զբոսաշրջիկության անընդհատ աճին եւ այսօր տարեկան մոտ 2,4 միլիոն մարդ է այցելում: Օտարերկրացիների համար բավականին հեշտ է ապրել այստեղ, քանի որ բնակչության մեծ մասը բացի մայրենի լեզվից` հուներենի, վարժ տիրապետում են անգլերենին, երբեմն էլ ֆրանսերենին եւ գերմաներենին: Այնտեղ ձեզ սպասում Է հանգստի համար կատարյալ լողափը, բարձր մակարդակով ապահոված հյուրանոցները  եւ մի ժողովուրդ, որն առանձնապես աչքի է ընկնում իր հյուրասիրությամբ եւ ընկերասիրությամբ: Կիպրոսում ութ ամիս շարունակ ամառ է` բարձր ջերմաստիճանով եւ տրամադրություն բարձրացնող արեւի  առկայությամբ: Կղզու կենտրոնական մասում գտնվող Տրուդոս լեռներում հնարավոր է մի փոքր ձյան տեսքով տեղումներ լինեն, սակայն հաճախ անձրեւը փոխարինում է ձյանը, իսկ ամռանը ուղղակի լինում է 20-23 աստիճան ջերմություն, որը լողափին գտնվելու համար բավականին բարենպաստ է: Կիպրոսը հեղեղված է ռեստորաններով, բարերով, դիսկոտեկներով, որոնք կարող եք գտնել հյուրանոցներից մի քանի քայլ հեռավորության վրա: Հենց այդ վայրերում էլ կարող եք համտեսել Կիպրոսի ազգային ուտեստները եւ մասնակից դառնալ «եռացող» կյանքին:

 Եթե պլանավորել եք հանգստի ժամանակ էլ հենց կազմակերպել ձեր հարսանեկան տոնը, ապա ձեզ երաշխավորվում է լավագույն հիշողությունները այդ օրվանից` չնայած այն հանգամանքին, որ այստեղ կանոնները մի փոքր այլ են: Ամուսնանալու օրը նշանակելու ժամանակ պետք է մոռանաք օգոստոսի առաջին երկու շաբաթների մասին, զատկին ընդառաջ 40 օրվա ծոմի ժամանակ եւս չի կարելի ամուսնանալ եւ այսպես շարունակ բավականին մեծ թվով օրեր ուղղակի արգելված են: Ձեզ այդ օրերի մասին կտեղեկացնի հարսանիքները համակարգող օրգանը: Ամուսնացողները հնարավորություն ունեն եկեղեցուց դուրս հանդիպել քահանային եւ ուղղակի շփվել նրա հետ, որպեսզի տեղյակ լինեն, թե ում են իրենց ամուսնական արարողությանը նվիրված աղոթքը վստահելու:

Կիպրոսում կա մի գեղեցիկ ավանդույթ եւս` մարտ ամսին Durbanville գինու հովտում տեղի է ունենում խաղողի տոնը: Այս բերքահավաքի տոնը ամբողջական գինու փաթեթ է, որի ընթացքում կարող եք ինքներդ պատրաստել ձեր իսկ սեփական գինին, փորձել այն` համեղ կերակրատեսակների եւ բարձր երաժշտության ուղեկցությամբ եւ, որ ամենակարեւորն է` անվճար: Հետաքրքրական է նաեւ այն,որ մենք` հայերս էլ, ունենք խաղողի  հետ կապված տոն, մի տարբերությամբ, որ մենք խաղողը միայն օրհնում ենք, իսկ նրանք նաեւ դրանից պատրսատում իրենց կողմից ամենասիրելի խմիչքը` գինին եւ իհարկե տեղում վայելում այն:

Նյութը պատրաստեց  Նելլի Ավետիսյանը

Facebook